Այսօր Հայաստանում ապրող մոտ 180 հազար հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս ունեն ինտեգրման և հասարակության մեջ ներառման լուրջ խնդիրներ, որի պատճառներն են պատկան մարմինների անօրինականությունները, օրենքի խախտման դեպքերի ոչ արդյունավետ վերահսկողությունը և իրավախախտների անպատժելիությունը:
«Մեր հասարակության համար միգուցե աննկատ անցավ, բայց այս տարի ՀՀ-ն ամբողջությամբ մարեց այն պարտքը, որը ճգնաժամի պահին, 2009 թվականին Հայաստանը ստացավ Ռուսաստանի Դաշնությունից:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցել է դեկտեմբերի 3-ին բացված Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսին, որն անցկացվեց «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային միություն» Երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում:
Համաշխարհային Բանկն ավարտել է ՀՀ կառավարության հետ իրականացվող «Դատաիրավական բարեփոխումների» երկրորդ ծրագիրը, և ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման նպատակն էր «Դատաիրավական բարեփոխումների» երրորդ ծրագրի շրջանակում հստակեցնել այն ոլորտները, որոնք Համաշխարհային Բանկի աջակցությամբ առաջնահերթ բարեփոխման անհրաժեշտություն ունեն:
ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը խոսեցին դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավման, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Դասադուլ հայտարարած 25 աշակերտներն այսօրվանից որոշել են գնալ դպրոց և համակերպվել այն իրողության հետ, որ Հարություն Ղազարյանի հետ պետք է շարունակեն սովորել նույն դասարանում։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին շրջանում ակտիվացել են հայ-նորզելանդական կապերը, ինչի վկայությունն են անցած տարի իր կատարած այցը Նոր Զելանդիա և Հայաստանում Նոր Զելանդիայի առաջին դեսպանի նշանակումը:
Երեկոյան ժամերից կդիտվի տեղումների դադար, դեկտեմբերի 4-ի գիշերվա առաջին կեսին ձյունը կպահպանվի միայն Վայոց Ձորում և Սյունիքում, իսկ գիշերվա երկրորդ կեսից ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախցիները երբեք չեն մոռանա Գորբաչովի, Պոլյանիչկոյի, սաֆոնովների եւ կայսրության այլ պահապանների դերը տարբեր ռազմական, այդ թվում՝ «Սումգայիթ», «Բաքու», «Կոլցո» եւ այլ գործողությունների միջոցով ժողովրդի մեջ եղեռնական վախ ձեւավորելու եւ լարված մթնոլորտ ստեղծելու մեջ։
Volkswagen-ի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են և դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու Գավառի ոստիկանները հատուկ տեխնիկայի գործադրմամբ մասնատում են մեքենան, որպեսզի դիերը դուրս բերեն այնտեղից:
Կոտայքի մարզում գործունեություն իրականացնող մի քանի առևտրականների բողոքի ակցիան առիթ հանդիսացավ, որպեսզի որոշ լրատվամիջոցներ իրականությունից հեռու մեկնաբանություններով ու գնահատականներով հանդես գան Պետական եկամուտների կոմիտեի գործելակերպի վերաբերյալ:
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է բերվել 110 անձ:
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը տեղյակ չէր, որ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Երևանում ծավալված բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանները բռնի ուժով անչափահասի են բերման ենթարկել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության` 2013 թվականի 46-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա:
«ՀայՌուսգազարդի գինը 1.2 մլրդ դոլարից պակաս չէ։ Եվ ուրեմն, դրա 20%-ը 240 մլն դոլար է։ Հիմա սա վաճառե՞լ ենք, տվե՞լ ենք, սվո՞պ ենք արել»
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի է ունենում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադան, որին մասնակցում է նաև Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը:
Ռեկորդ սահմանվեց բերման ենթարկվածների թվով, մարտի մեկից հետո նման թիվ չէր եղել, իսկ նրանցից 105-ը առնվազն անմեղ էին, պատճառաբանությունը` ոստիկանության պահանջներին չենթարկվելը, այնինչ պահանջ չի եղել, մեզ մեղսագրվում է չհնչեցված պահանջ չկատարվելը:
Եթե մի օր էլ նշյալ ֆոնդերը, երկիրը բավականաչափ քամելուց հետո, հանկարծ հայտարարվեն սնանկ, երկրի տնտեսությունը պարզապես կվերանա, և մենք երանությամբ կհիշենք 90-ականները: Այս ամենը մեզ հիշեցնում է մորեխների հարձակում ցորենի արտի վրա:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված չի եղել Հայաստանում գտնվող Վ. Պուտինի պատվին տրված ճաշկերույթին:
«Բերման ենթարկման պահից սկսած՝ մեզ 2,5 ժամ թույլ չեն տվել օգտվել հեռախոսից՝ կատարելու օրենքով նախատեսված 1 զանգ՝ որևէ կերպ չհիմնավորելով: 2,5 ժամ հետո մենք կարողացանք կապվել իրավականի հետ, նա եկավ, նրան 1 ժամ շարունակ չէին թողնում բարձրանալ 3-րդ հարկ»:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.46-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նավուր գյուղում հայտնաբերվել է դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով ժամը 12.30-ի դրությամբ դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածը:
Դեկտեմբերի 2-ին Ոստիկանության կողմից իրականացված բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկելու միջոցառումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի հետ:
Քաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 07.05-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 74 տան բակում ավտոմեքենա է այրվում:
Ո՞ւմ է տանելու իր հետ այս անգամ խորհրդարանի նախագահը՝ Աժ-ում հնարավորինս գաղտնի են պահում։
Քանի որ Ղուկասյանը ո՛չ Շիրակի մարզպետարանի, ո՛չ էլ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմերի խմբերի հետ չի եղել, «Ժողովուրդի» աղբյուրների փոխանցմամբ՝ նրան դիտարկել են որպես նշյալ պաշտոնյաների անվտանգությանը սպառնացող տարր։ Ի վերջո, նախկին քաղաքապետը ստիպված է եղել ռուսերեն ինչ-որ արտահայտություններ փնթփնթալով հեռանալ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմավորելու գնացած մի շարք հայ գործարարների ու պաշտոնյաների արգելվել է սեփական ավտոմեքենաներով մոտենալ օդանավակայանին։
Երեկ «ՀԺ»-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք Վլադիմիր Վլադիմիրովիչը գիշերելու է Հայաստանում, թե՝ ոչ, ՌԴ նախագահ արարողակարգի ղեկավարը պատասխանել է «Դա պետական գաղտնիք է»։