
Ինչո՞ւ է Վարդան Պետրոսյանի գործով քննիչը գնում արձակուրդ

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով քննիչ Հայկ Հակոբյանի արձակուրդ գնալու մեջ որեւէ ենթատեքստ պետք չի փնտրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի պետ Արսեն Սարգսյանը:
Նա նշել է, որ դա քննիչի հերթական արձակուրդն է՝ մեկամսյա ժամկետով: «Ցանկացած քննիչ, երբ իր հերթական արձակուրդը գալիս է, մեկնում է, բնական է՝ իր վարույթի գործերը փոխանցվում են մեկ այլ քննիչի»,- ասել է նա: Արսեն Սարգսյանը վստահեցրել է, որ քննիչի արձակուրդը պայմանավորված չէ Վարդան Պետրոսյանի եւ նրա փաստաբանի բազմաթիվ բողոքներով, մատնանշած խախտումներով, ՀՔԾ-ում նրա դեմ նյութերի նախապատրաստմամբ: «Դա ընդհանրապես կապ չունի, այս տարի չի գնացել, տարին էլ ավարտվում է, գնում է արձակուրդ»,-ասել է բաժանմունքի ղեկավարը:
Հարցին, թե Նիկոլայ Բաղդասարյանը ասել էր, որ երբ քննության մեջ խախտումներ են լինում, քննիչին ուղարկում են արձակուրդ, Արսեն Սարգսյանը նշել է, որ դա փաստաբանի կարծիքն է, որը իրենց չի հետաքրքրում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: