
Ազնավուրի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երգը հուզել է Սարկոզիին (տեսանյութ)

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին RTL ռադիոկայանի ուղիղ եթերում, առավոտյան ծրագրի ավարտին ցանկացել է լսել Ազնավուրի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «ILS SONT TOMBÉS» երգը:
«Սա ամենագեղեցիկ երգն է… արցունք է քամում… նվիրված է քսաներորդ դարի առաջին ցեղասպանությանը… տեղի է ունեցել 1915-ին…Դրա մասին երբեք այսպես չի գրվել… նա բացարձակ հանճար է»,- հուզված ասել է Սարկոզին` պատասխանելով հաղորդավարի` երգի ընտրության մասին հարցին: