
Տիմոշենկոն բաց նամակ է գրել Խոդորկովսկուն

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն բաց նամակ է գրել Միխայիլ Խոդորկովսկուն, որում ողջունել է նրա ազատ արձակումը: Նամակը հրապարկվել է դեկտեմբերի 24 –ին, նրա ղեկավարած «Բատկիվշչինա» կուսակցության կայքում:
Տիմոշենկոն, մասնավորապես, Խոդորկովսկուն բնութագրել է որպես «ուժեղ, ինտելեկտուալ, բարոյական բարձր արժեքներով մարտիկի, ով կարող է թեկուզ մի քիչ, բայց մյուսների հետ մարդկությունը մոտեցնել կարեկցանքին ու սիրուն»: Տիմոշենկոն վստահություն է հայտնել, որ ազատ արձակվելուց հետո ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարը կձգտի աշխարհը փոխել դեպի լավը: