Հունաստանում ձերբակալվել է «օրենքով գող» Դաթո Ռուսթավսկին
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ հունական Սալոնիկի քաղաքի հյուրանոցներից մեկում ձերբակալվել է 37-ամյա «օրենքով գող» Դավիդ Մազանաշվիլին, ով քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է որպես Դաթո Ռուսթավսկի։ Գործակալության տեղեկություններով՝ նա խուսափել էր դատարանի վճռով նախատեսված պատժի կրումից և գտնվում էր հետախուզման մեջ։ Մազանաշվիլին հույն իրավապահների տեսադաշտում հայտնվել էր դեռևս հունվարին, երբ տեղի ոստիկանությունը խափանեց Վուլիագմենիում տեղի ունեցող գողական հավաքը։ Այդ ժամանակ Մազանաշվիլու հետ միասին բերման էին ենթարկվել նաև «օրենքով գողեր» Մերաբ Ասանիձեն (Չիկորա), Գեորգի Բերիևը (Գիյա), Գեորգի Էնդելաձեն (Տավա), Զվիադ Պապիաշվիլին և Լաշա Շուշանաշվիլին, ով հանդիսանում էր ոստիկանական այդ օպերացիայի գլխավոր թիրախը։ Դաթոն, ի տարբերություն Լաշայի, մինչև դատական նիստը ազատ էր արձակվել։
Երկու ամիս անց Հունաստանից տեղեկություն ստացվեց, որ Մազանաշվիլին «օրենքով գող» է ճանաչվել Սամարի, Իլգարի, Բեսոյի և Պիրոյի հետ միասին։ Այս տարվա հուլիսին, երբ տեղի էր ունենում Լաշա Շուշանաշվիլիի դատավարությունը, Մազանաշվիլին չներկայացավ դատական նիստին։ Սակայն դա չխանգարեց, որ դատարանը հեռակա կարգով նրան դատապարտի 8 տարվա ազատազրկման։