
Ո՞ր ոլորտներում կարելի է հաջող բիզնես սկսել. eMedia.am

Մեր երկրում գործարարության ամենագրավիչ ոլորտները պարզելու համար eMedia.am-ը զրուցել է հայաստանյան բանկերից մեկի բիզնես վարկերի տրամադրման մասնագետի հետ:
«Վարկավորվող բիզնես ծրագրերը հիմնականում ծառայությունների ոլորտում են: Որպես կանոն, ռիսկային են գնահատվում այն ծրագրերը, որոնք նորարար են, սակայն հենց այս ծրագրերն էլ վարկավորվում են: Ռիսկայնության գործոնը շատ կարևոր է ծրագիրը գնահատելիս, սակայն եթե հաշվի առնենք այն, որ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում լճացում է, հաճախ է բանկն այս ոլորտում ֆինանսավորելիս ռիսկի գնում»,-հայտնում է մասնագետը:
Վերջինիս խոսքով` նորարարությունը այսօրվա հայաստանյան բիզնեսի ամենահիմնական բնորոշիչն է. «Կրեատիվ և իրագործելի գաղափար ունես, պետք է միանգամից գործի անցնես, ուսումնասիրություններ անես այդ ոլորտում, ֆինանսավորման տարբերակներ գտնես»:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում