
Արտառոց դեպք Գավառում. Երիտասարդը կրակել է մորաքրոջ ընտանիքի վրա. news.am

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: Այդ օրը երեկոյան չորս անձինք տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց: Նրանք հիմնականում կանայք են եղել: Այս մասին գրում է News.am-ը:
Հիվանդանոցում պարզվել է, որ տուժողների ուղղությամբ կրակել է իրենց մորաքրոջ որդին՝ Գագիկը:
Ըստ տուժողների՝ վերջինս ժամը 19-ի սահմաններում որսորդական հրացանով ներխուժել է տուն եւ կրակել իրենց ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, դրանից առաջ ազգականների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն այս մասին դեռ պաշտոնական տեղեկություններ չկան:
Մանրամասներն` այստեղ