Բաժիններ՝

Ավտովթար` Երևանում. վարորդի վիճակը ծանր է

Մարտի 11-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Ռոս Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է բենզինի լցավորման սարքին, կա տուժած և առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքերում «Սիտրոեն C5»մակնիշի 10 ՕK 707 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բենզինի լցավորման սարքին, ինչի հետևանքով ավտոմեքենայից և սարքից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ Ա. Հ.-ն (ծնվ.1994թ.) հոսպիտալացվել է «Էրեբունու» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, կատարել վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս