«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Արթուր Բ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Ապրիլի 19-ին, ժամը 00.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Ջոն Դիլինջերը բանտից փախել է կեղծ ատրճանակի օգնությամբ. այն պատրաստված է եղել փայտից: Այդ ատրճանակի օգնությամբ նա ստիպել է պահակին բացել իր խցի դուռը, որից հետո երկու անձի պատանդ է վերցրել, բոլոր պահակներին մտցրել է իր խուցը, դուռը կողպել և հանգիստ դուրս եկել բանտից: Նշենք, որ նա փախել է Քրոուն Փոյինթ կոչվող բանտից. այդ ժամանակ համարվում էր, որ հնարավոր չէ այնտեղից փախչել:
Վարչապետ Աբրահամյաննընդգծել է, որ բարձրաձայնված հարցերը բազմաբնույթ են և ընդգրկուն. ժամանակ է անհրաժեշտ դրանց մանրակրկիտ ծանոթանալու և լուծման տարբերակները քննարկելու համար: Վարչապետը հավաստիացրել է, որ բնակիչներին հուզող խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և պայմանավորվածություն ձեռք բերել դրանց վերջնական լուծում տալու նպատակով հանդիպումը տեղափոխել հաջորդ ամիս:
ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը փոշմանել է և հետ է վերցրել իր երկու դիմումները` և ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու, և պատգամավորական լիազորությունները դադարեցրելու մասին:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այն, ըստ իս, Պուտինի օրակարգի առաջին հարցը չէ, քանի որ այստեղ հարցը բարդ է, ԼՂ-ն ՌԴ-ին միացնելը շատ բարդ կլինի: Բայց ԼՂ-ն, ինչպես վերջին 20 տարիների ընթացքում, օգտագործվելու է Պուտինի կողմից որպես շանտաժի լծակ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, նույնիսկ նաև Վրաստանի դեմ, քանի որ ԼՂ-ի շուրջ ռազմական բախումների ցանկացած սցենարի դեպքում ՌԴ-ն կպահանջի մի միջանցք Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազաների և Թբիլիսիի միջև:
Պետք է այդ մարմնական վնասվածքներին պատասխան տրվեր, վստահ եմ, որ որեւէ ապագա չի ունենալու նաեւ այդ քրեական գործը, բացի դրանից, քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել Ա. Կարապետյանի, Կ. Բաբակեխյանի եւ Վահրամ Ենգոյանի նկատմամբ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս երեք անձինք բռնություն չեն գործադրել Հ․ Սարգսյանի նկատմամբ:
Երբ դու գրականության մեջ մի բան ես նկարագրում, կամ թեկուզ կյանքում մի արտառոց դեպք ես պատմում, եթե այդ արտառոցը պատմես արտառոց, ոչ ոք չի հավատա, արտառոցը պիտի պատմես հավաստի: Դա է ամբողջ գաղտնիքը:
Ա. Աղաբեկյանը շեշտադրել է համայնքի ղեկավարի՝ որպես ընտրովի ինստիտուտի, նշանակությունը տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ճանապարհին: Նա կոչ արեց ներկաներին ավելի նախաձեռնող լինել համայնքային բյուջեների ձևավորման գործում՝ աշխատելով դրանց զարգացման ուղղությամբ: Փոխվարչապետը նշել է, որ գործադիրն անարձագանք չի թողնի համայնքներից եկող ցանկացած նախաձեռնություն:
ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կայքում նախապես հրապարակվել էր թեստերի ամբողջական հարցաշարը՝ առանց ճիշտ կամ սխալ պատասխանի:
Ապրիլի 19-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «ЮМЗ» մակնիշի տրակտորն արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 19-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում՝ կամրջի տակ, հայտնաբերվել է նռնականման առարկա:
Մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի՝ կլինեն բազմապիսի միջոցառումներ, բայց միեւնույն ժամանակ կլինեն նաեւ քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին։
Ես ուզում եմ խոսել ՕԵԿ-ի շնորհիվ նախարար դարձած մարդկանց մասին, երբ պետք է պաշտոն ստանալ, նրանք ՕԵԿ-ական են, կուսակցական հավաքներում «Քոչարի» են պարում, բոցավառ կուսակցական ճառեր են արտասանում։ Երբ պետք է աթոոը պահպանեի միանգամից դառնում են անկուսակցական՝ մոռանալով, թե ինչ մեխանիզմով են նախարար դարձել։
«Հենց այգիներում աշխատող ժողովրդի վրա էին կրակում: Բարեբախտաբար, վիրավորներ և տուժողներ չկան: Հիմա ժողովուրդը խրամատներից դուրս է եկել եւ շարունակում է աշխատանքը»:
Ես բավարարված եմ նրանց բացատրությամբ և չեմ կարող նոր բան ասել։ Իսկ ավելի մանրամասն կասի իրենց կուսակցության նախագահն ապրիլի 25-ի իր ելույթում։
Երբ վերլուծենք Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականությունները, ապա կտեսնենք՝ մենք դրական հարաբերություններ ունենք և՛ Արևմուտքի հետ, և՛ Ռուսաստանի:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ ռեկտոր չի նշանակվելու:
Սակայն ԲՀԿ-ականները դեռ չեն կողմնորոշվել, թե ում են առաջադրելու:
Խնդիրն այն է, որ արդարադատության նախարար եղած Հարությունյանը հետո պատգամավոր էր, պետաիրավական հարցերի կարևոր հանձնաժողովի նախագահ և ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար:
Մենք չենք գնա այնպիսի իշխանափոխության, որտեղ հայտնի չէ՞ նոր եկողը ինչ է անելու մեզ համար շատ կարևոր է, որ նոր եկողը այնպիսի երաշխիքներ տա, որ իսկապես նույնը չի լինի, ինչ նա, ումից ուզում ենք հրաժարվել։ Այս երաշխիքները մենք տեսնում ենք մեր յոթ կետերի կատարման մեջ։
Նախօրեին կառավարության շենքի դիմաց կենդանի մուկ ու կատու բերած տիկնոջը՝ Սուսաննա Մարգարյանին, նույն օրը երեկոյան ոստիկանության կենտրոնի բաժին տանելու համար մի իսկական ոստիկանական օպերացիա է իրականացվել։
«Հովիկ Աբրահամյանը նոր վարչապետ ա, ցանկանում եմ, որ նա ժողովրդի համար լավ լինի: Խնայբանկում կինս 10 հազար ռուբլի ուներ, ես՝ 8 հազար ռուբլի: Ցանկանում եմ, որ մեր փողերը տան: Կինս մահացած ա, թող իր փողերն աղջկաս տան»:
Քաղաքական համաձայնությունների շրջանակը դրանով չի ավարտվում: Մենք քաղաքական մեծամասնություն ենք: Եվ ողջ աշխարհում ընդունված է դասական ձեւը, որ եթե մեծամասնություն ես, ուրեմն դու էլ ամբողջական պատասխանատվություն ես կրում: Մենակության խնդիր չկա:
Տիգրան Սարգսյանը վեց տարվա վարչապետ էր և միայն հրաժարականի դիմումից հետո իջավ իր բարձունքից ու օրերս գնաց Կառավարության շենքի առջև հավաքված «Դեմ դեմ» շարժման ցուցարարների մոտ՝ արժանանալով նրանց սուլոցներին:
Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը հիասթափություն է պատճառել ՀՀԿ ծերակույտին, ովքեր սպասում էին, որ վերջապես կլսեն՝ պորտֆել ստանալո՞ւ են, թե՞ աստեղային ժամն այս անգամ էլ շրջանցեց իրենց:
150 աշխատող ունեցող Իջևանի «Բենտոնիտ» գործարանը 2013 թվականի նոյեմբերի վերջից չի աշխատում։ Գործարանի կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանը նախկինում մեզ հայտնել էր, որ ձեռնարկության պարապուրդի պատճառներն արագ կվերացվեն, և 2014թ. սկզբից գործարանը կսկսի արտադրանք թողարկել։
«Ապրիլի 16-ին ռուսական «ՅաՏէյր» ավիաընկերությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 21-ից Մոսկվա-Երևան-Մոսկվա միջազգային չվերթեր կիրականացնի՝ միաժամանակ ներկայացնելով մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն սակագինը 49 եվրո»:
«Այսօր քրիստոնյաների համար մեծ տոն է. երեկոյան` Ճրագալույցի պատարագից հետո, կավետվի. «Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
«ՀՀ ԱՆ առողջապահական ԾԻԳ-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը դեռևս չի լքել ՕԵԿ-ը՝ ի տարբերություն իր կուսակից ընկեր, ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանի»: