Էժան ավիատոմսերի մասին լուրը ոգևորել, ապա հուսախաբ է արել քաղաքացիներին. «ՀԺ»

«Ապրիլի 16-ին ռուսական «ՅաՏէյր» ավիաընկերությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 21-ից Մոսկվա-Երևան-Մոսկվա միջազգային չվերթեր կիրականացնի՝ միաժամանակ ներկայացնելով մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն սակագինը 49 եվրո»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ մանրամասնելով. «49 եվրոն կազմում է մոտ 27 հազար դրամ, և պատկերացնել կարելի է, թե ինչ ոգևորություն էր առաջացրել այս լուրը քաղաքացիների շրջանում։

Սակայն, լուրի հրապարակման հաջորդ օրվանից, բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարում խմբագրություն, հայտնելով, որ այդ գնով տոմս չի ճարվում ոչ մի տեղից։

Պարզաբանումներ ստանալու նպատակով կապվեցինք «ՅուՏէյր» ընկերության մամլո քարտուղարության հետ, Մոսկվա։ Այստեղ մեզ հայտնեցին, որ այդպիսի գին գործում է, բայց միայն առցանց գնելու տարբերակով. «49 եվրո արժեքով տոմսեր կարող եք ձեռք բերել միայն մեր կայքում պատվիրելու միջոցով, այսինքն էլեկտրոնային տարբերակով»,- ասացին «ՅուՏէյրից»։ Փորձեցինք 49 եվրոյով տոմս ձեռք բերել հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար։

Երևան-Մոսկվա ավիատոմսի նվազագույն գինը ընկերության կայքում նշվում էր 7600 ռուբլի՝ 88 հազար 890 դրամ։ «ՅուՏէյր-Արմենիա» ավիագործակալությունից, որը ռուսական ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում, պարզաբանեցին, որ քաղաքացիների մոտ շփոթմունք առաջացրած ակցիայի շրջանակներում Երևան-Մոսկվա չվերթի 1 ավիատոմսն իրականում արժե 5445 ռուբլի կամ մոտ 61 հազար դրամ։ 49 եվրոն ավիատոմսի գինն է չհաշված տուրքերը։

49 եվրոյին գումարվում է ևս 17,48 եվրո օդի տուրք, 22 եվրո օդանավակայանի կողմից ուղևորների սպասարկման տուրք և 18 եվրո վառելիքի տուրք»,–գրում է «Հայկական Ժամանակ» թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս