Ներկայումս Ուկրաինայում Յանուկովիչի նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցված, այդ թվում` կանխամտածված սպանության հոդվածով: Նախկին նախագահի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Գոռ Վարդանյանը նոր ֆիլմ է նկարահանում, որը կոչվում է «Shadows in Heaven» («Դրախտի ստվերները»)։
Հեռախոսային խոսակցությունները, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվամիջոցների և այլ անձանց հետ տեսակցությունները սահմանափակելու մասին քննիչի որոշման դեմ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի պաշտպաններ Սեդա Սաֆարյանի ու Վարդան Զուռնաչյանի բողոքն այսօր բավարարվել է:
Դանակահարված երիտասարդի կյանքը փրկել չհաջողվեց:
ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված «Պլավիքս (Կլոպիտոգրել) 75մգ» դեղը, որը մեծապես կիրառվում է սրտային հիվանդությունների դեպքում։
Արդյո՞ք նշանակումը կապված էր նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հարաբերություններով, քանի որ ըստ տեղեկությունների համարվում եք Հ. Աբրահամյանի թիմակիցներից մեկը: ԳԱԼԱ-ի լրագրողի այս հարցին Դ. Հարությունյանն արձագանքել է. «Ես լավ չեմ ընկալում այդ կատեգորիան, մենք բոլորս ունենք մեր ծրագիրը, որը փորձելու ենք կյանքի կոչել»:
Այս պահին ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն նախորդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանն է:
Ապրիլի 14-ին, ժամը 16.05-ին, 1956 թ. ծնված Վահրամ Կ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր տվել, որ օդանավակայանի մեկնման սրահի մուտքի դռների մոտից գողացել են ուղեբեռը:
«Մենք չենք ուզում քանակ ապահովել, ուզում ենք որակ ապահովել. 2 երեխա ենք վերցրել, ովքեր սեպտեմբերից հաճախելու են առաջին դասարան,-ասում է մասնաճյուղի ծրագրերի համակարգող Արմինե Նիկողոսյանն ու շարունակում,- ներառական կրթության շրջանակներում սայլակից, քայլակից օգտվողների համար հարմարեցվեցին դպրոցները, իսկ տեսողական խնդիր ունեցող երեխաները չկարողացան գնալ, որովհետեւ չկան մասնագետներ»:
Ապրիլի 14-ին 1968 թ. ծնված Սվետլաննա Ե.-ից ոստիկանության Կոտայքի բաժնում դիմում էր ստացվել, որ կորցրել է բանկային քարտը, որի մեջ եղել է 145.000 դրամ գումար:
Մշակույթի նախարարությունը, Շիրակի թեմի առաջնորդը, ճարտարապետն ու Բասենի համայնքապետն ընդհանուր հայտարարի չեն գալիս:
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 6 դեպք:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վրա կատարվող պլանային վերանորոգման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. ապրիլի 22-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 18-ին հանդիպեց Վարորդների իրավունքների պաշտպանության «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Դոստուրյանին, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանին, ՀՀ տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանին, մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք տնտեսվարողների
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր ապրիլի 18-ը համաշխարհային օրացույցում առանձնացվել է որպես հուշարձանների պաշտպանության միջազգային օր: Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Երևանում, օրվա խորհրդին համահունչ, կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ապրիլի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն Երևանի և մարզերի մի շարք տարածքներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացվածի համաձայն ընդունել է կառուցապատումների նպատակով օտարված Բյուզադի փողոցի բնակտարածքների բնակիչներին: Հովիկ Աբրահամյանն անհատական կարգով լսել է բոլոր բնակիչների խնդիրները: Այնուհետև հանդիպմանը ներկա կառուցապատող ընկերության ներկայացուցիչը պարզաբանումներ է ներկայացրել հնչեցված հարցերի կապակցությամբ:
Ապրիլի 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 21-ին, 22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 17-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Սուրեն Ա.-ին, 1961 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատված Արամայիս Թ.-ին և 1969 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արթուր Հ.-ին:
«ՀՀ կառավարությունը հանձինս վարչապետի շարունակելու է ամրապնդել և ավելի ակտիվացնել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, որ եղել է այս տարիների ընթացքում: Համոզված եմ, որ ապագայում սերտ համագործակցելու ենք և ակնկալում եմ Ձեր աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումները շարունակելու և ավելի մեծ թափով իրականացնելու գործում», – նշել է վարչապետ Աբրահամյանը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 17-ին, ժամը 16.00-ին, Գյումրիի Անդրանիկ Օզանյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Համլետ Բ.-ն, որը ապրիլի 16-ից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցին հարակից «Սիրո արահետ» այգու նստարաններից մեկի տակ:
Հայաստանի Հանրապետությունում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության կտրուկ նվազում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Երևանի մանկական պոլիկլինիկաներում որոշակիորեն նվազել է 0-2 տարեկան երեխաների դիմելիությունը։
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) կալանավոր Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Որպես ԲՀԿ ներկայացուցիչ, տեսնո՞ւմ եք ՕԵԿ-ին ընդդիմադիր շարքերում հարցին քաղաքապետը տվել է հետեւյալ պատասխանը. «Ես ասել եմ, որ քաղաքապետարանը ապաքաղաքականացված կառույց է, եթե ժամը 6-ը լիներ ես ձեզ կպատասխանեի»: Իր անձնական տեսակետը Սամվել Բալասանյանը հրաժարվեց հայտնել:
Հայաստանի ստեղծագործական միությունները պատրաստ են աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վարչապետի` մշակույթի և արվեստի պահպանման, տարածման և զարգացման նախաձեռնություններին և ծրագրերին:
Կա՞ արդյոք մեկը, ով այսօր առանց աչքերը գետնին հառելու կպնդի, որ այդ արձանագրությունները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը և որ այդ արձանագրություններով ուղղակի մենք հիմք են ստեղծում փոխզիջումների:
Սամվել Աբրահամյանը մարտի 7-ին ՀՀ ոստիկանության շենքի հարևանությամբ փողոցում գտել է ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական, անցագիր, բանկային քարտեր և 220.000 դրամ: Անձնական նախաձեռնությամբ պարզելով դրամապանակի տիրոջ կոնտակտային տվյալները, Սամվել Աբրահամյանը կապ է հաստատել նրա հետ և վերադարձրել ամբողջ գտածոն: