Անչափահասի թրաֆիքինգի գործով ամբաստանյալը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման. pastinfo.am
Անչափահաս աղջկան թրաֆիքինգի ենթարկելու գործով ամբաստանյալ Ռաֆիկ Մարկոսյանն այսօրվա դատավճռով մեղավոր ճանաչվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով և դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Դատարանն այսպիսով հաստատված համարեց մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով՝ երեխայի թրաֆիքինգի մեղադրանքը:
Իսկ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, Հայաստանի պետական սահմանը հատելով մեկ այլ անչափահաս աղջկա նկատմամբ թրաֆիքինգի փորձի մասով դատարանն արդարացրեց: Ի դեպ, այդ մասով մեղադրանքից մեղադրող Արիս Բարսեղյանը հրաժարվել էր՝ հաստատված չլինելու պատճառով:
Ըստ մեղադրանքի՝ Ռաֆիկ Մարկոսյանն անչափահասի հետ ամուսնանալու, նրան ՌԴ Վոլգոգրադ քաղաք՝ իր ծնողների մոտ մշտական բնակության տեղափոխելու և այնտեղ ընտանեկան բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներով՝ նրան տեղափոխել է Ռուսաստան։ Ընդ որում, ըստ մեղադրական եզրակացության՝ Ռ.Մարկոսյանը հավաքագրել է տուժող աղջկան՝ «իր հանցակից Քրիստինե Ներսիսյանին» իբրև իր մորաքրոջ աղջիկ ներկայացնելու միջոցով, վերջիններիս վստահությանը չարաշահելով:
Մանրամասներն՝ այստեղ