Բաժիններ՝

Ոստիկանները կնոջը անկողնուց ոտաբոբիկ հանել են, ամուսնուն էլ`ծեծել (Տեսանյութ). aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էր ՀՀ նախագահական նստավայրի դիմաց հայտնի ցուցարարների ընտանիքի բողոքի քննությունը: Հեղինե Մակարյանն ու Աշոտ Խուդոյանը պնդում են, որ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի երկուսին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ, ոստիկաններն իրենց բռնի ուժով հանել են նախագահական նստավայրի դիմացից ու հարկադրաբար տարել Էջմիածին՝ իրենց տուն:

Հեղինե Մակարյանի պատմելով, ոստիկանները իրենց բռնությամբ առեւանգել են նախագահական նստավայրի դիմացից առավոտյան 6:15-ի սահմաններում: Այդ ժամին, իր ամուսինն ու 4 երեխաները քնած էին, միայն ինքն էր արթուն. «Ոստիկաններն ասում էին, քանի որ Պուտինը գալիս է, տարածքը պետք է լքեք: Ես էլ ասում էի ՝ մենք 4 օր է՝ էստեղ ենք գիշերում, 8 ամսական երեխայի հետ, ոչինչ չէիք անում, հիմա Պուտինն է գալիս, մեզ տեղահա՞ն եք անում: Մեզ ասացին, եթե դուրս չգաք, հարկադրաբար կհանենք: Մենք իրենց մերժել ենք»: Հեղինե Մակարյանը նաեւ պատմեց, որ ոստիկանները ամուսնու մեջքին, ոտքերին հարվածելով են նստեցրել ոստիկանական մեքենա, իրեն էլ անկողնուց են քարշ տվել. «Ինձ ոտաբոբիկ անկողնուց հանել, տարել են: Նույնիսկ երեխաներիս չեմ հասցրել տեսնել, մեքենայի մեջ հարցրել եմ՝ բա երեխաներս, ասել են սուս, երեխաներիդ կբերեն: Ճանապարհի կեսից, երեխաներիս բերել, միացրել են մեզ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ aravot.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս