
«Լիդո» ռեստորանի մոտ ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր

Հունիսի 3-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում` «Չի» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Այվազովսկու փողոցում` «Լիդո» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտակայքում, բախվել են «Նիսսան Տիդա» մակնիշի 57 QQ 555 (վարորդ` Մ. Տ.) և «Օպել Աստրա» մակնիշի 34 LZ 770 պետհամարնիշերի ավտոմեքենաները (վարորդ` Մ. Փ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Փ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն