Գագիկ Ծառուկյանի հաշվապահի ազատության գինը. «Ժողովուրդ»

«2013թ. մայիսի 29-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, Ավանի 7-րդ փողոցում կրակոցներ էին հնչել: Դեմքի և ճակատի մասերում հրազենային վնասվածքներով Գրիգոր Լուսավորիչ ԲԿ էին տեղափոխվել Ավանի 7-րդ փողոցի բնակիչներ՝ 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանը և 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակոցների հեղինակները Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչներ Գևորգ և Հովիկ Հակոբյաններն են եղել: Հովիկն աշխատում է «Գոլդեն Գլաս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Գևորգը՝ «Կլեոպատրա» ՍՊԸ-ի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի՝ Երևանի քիմիադեղական գործարանի գլխավոր հաշվապահ:

Իսկ նշված ընկերությունները պատկանում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Սույն քրեական գործն այժմ քննվում է Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Իսկ ահա դատարանի պաշտոնական փաստաթղթով այս գործով կա մեկ մեղադրյալ՝ Գևորգ Հակոբյանը: Իսկ թե ինչ հանգամանքներում Հովիկ Հակոբյանը չի հայտնվել մեղադրյալի աթոռին, պարզ չէ:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս