Բաժիններ՝

Սպանություն Երևանում. 42-ամյա կինը դանակահարել է տղամարդուն

Հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարո:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողն ի վիճակի չէ հաղորդում տալու:

Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Կարինե Ս.-ին:

Նա խոստովանել է, որ հունիսի 30-ին, ժամը 00.15-ի սահմաններում, իր ծանոթ Կարոյի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Կարինե Ս.-ն ձերբակալված է:

Նույն օրը, ժամը 03.50-ին, վերակենդանացման բաժանմունքում Կարոն մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Կարոյի անձը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

 ՀՀ Ոստիկանություն                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031