05 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

22:30 13.08.2014 | Ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում կաշառքի դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում կաշառքի դեպք են բացահայտել:

22:30 13.08.2014 | Հրդեհ` Այնթափ գյուղում

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.22-ին, մարվել` 19.29-ին: Պարզվել է, որ այրվել է Հ. Խ.-ին պատկանող տան հյուրասենյակը` գույքով (40 քմ) և տանիքը` մասամբ (20 քմ):

22:20 13.08.2014 | «Ազատության» ռեպորտաժի հերոսներից մեկն արդեն տուն ունի, մյուսը շուտով կհայտնվի փողոցում

Ամիսներ առաջ անդրադարձել էինք անապահով երկու ընտանիքների խնդիրներին: Այսօր կրկին այցելեցինք մեր ռեպորտաժների հերոսներին՝ նպատակ ունենալով պարզել, թե արդյոք նրանց կյանքում ինչ-որ դրական տեղաշարժեր են եղել:

Երկու դեպքում էլ գլխավոր հերոսները երեխաներն են՝ Հովհաննեսն ու Սարգիսը:

13-ամյա Սարգսին «Ազատության» նախկին ռեպորտաժներից հետո առաջարկվել էր ուսումը շարունակել «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում: Նա էլ որոշել էր ոստիկան դառնալ:

«Մայրիկիս չէի կարող միայնակ թողնել, ուրիշ ոչ ոք չունի ինձնից բացի, կկարոտեի ու կանհանգստանայի նրա համար», – սա է կրթահամալիրում սովորելու առաջարկից հրաժարվելու Սարգիսի նշած պատճառը:

Մայրը՝ 48-ամյա Սեդա Մուրադյանը իր հիվանդությունների մասին մոռացած՝ որդու առողջական խնդիրներով է զբաղված՝ բժիշկներն ասել են, որ 13-ամյա որդու թոքերում ուռուցք կա, կրկնակի զննությունը, սակայն, հակառակն է ապացուցել, բայց Սարգիսը միևնույնն է՝ այսօր բուժում է ստանում:

22:15 13.08.2014 | Հենրիխ Մխիթարյանն օգնեց «Բորուսսիային» նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը. sport.times.am

Դորտմունդցիները երկու գնդակ ուղարկեցին Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը. առաջին խաղակեսի 23-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից: Մխիթարյանի գոլից առաջ և հետո մյունխենցիներին չէր հաջողվում խաղին սրություն հաղորդել ու լուրջ վտանգ ստեղծել մրցակցի տուգանային հրապարակում:

22:07 13.08.2014 | Ջուր հավաքեք՝ ջրամատակարարումը դադարեցվելու է մեկ օրով

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 10-րդ և 11-րդ փողոցների, Մանթաշյան փող. և 1-ին նրբանցքի, Գ.Նժդեհի 1-19, Եղբայրության 9, 11, 13, Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18, Եղ. Թադևոսյան 1-9, Արարատյան 1-10, Բագրատունյաց 11, 39 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Բագրատունյաց փողոցի մյուս համարներում կդիտվի ջրի ճնշման անկում:

22:00 13.08.2014 |  ԱՄՆ Կանզաս նահանգի ոստիկանության ներկայացուցիչների հետ քննարկվեցին ՀՀ ոստիկանության օժանդակությանն ուղղված մի շարք ծրագրեր

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ոստիկանության օժանդակությանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնք իրականացվում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության գրասենյակի կողմից՝ Կանզաս քաղաքի ոստիկանության վարչության և Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հետ համատեղ:

21:50 13.08.2014 | Չարչարանց ուղի

Ադրբեջանական գնդակոծության վտանգի պատճառով շարունակում է փակ մնալ Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Մեքենաները շարունակում են երթեւեկել սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարի ճանապարհով:

21:40 13.08.2014 | Մանկապարտեզներին փչացած թռչնամիս է մատակարարվել (տեսանյութ)

«Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս:

21:30 13.08.2014 | Հանրապետությունում շարունակվում է «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը (տեսանյութ)

Հանրապետությունում լայն թափով շարունակվում է «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:

21:11 13.08.2014 | Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա ցմահ ազատազրկման դատապարտված 104 անձ

Ցմահ ազատազրկվածների խնդիրները վեր հանելու և օրենսդրական փոփոխություններ նախատեսելու կարևոր նշանակություն ունեցավ ցմահ ազատազրկված Կարեն Բոյաջյանի դեպքը:

20:50 13.08.2014 | 19-ամյա զինվորին ինքնասպանության հասցրած ծառայակիցներն ազատազրկվեցին. news.am

Մեղրու տարածաշրջանում տեղակայված ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանին ինքնասպանության հասցնելու գործով դատարանն այսօր՝ օգոստոսի 13-ին մեղադրական վճիռ է կայացրել:

20:30 13.08.2014 | Ծաղկաձորից Թեղենիս սարը բարձրացող ճանապարհին կվադրոցիկլից 20-ամյա երիտասարդ է ընկել

Օգոստոսի 12-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքից Թեղենիս սարը բարձրացող դաշտամիջյան ճանապարհին 20-ամյա երիտասարդ է ընկել:

19:50 13.08.2014 | Տավուշի սահմանագոտու բնակիչներին զենք կտա՞ն

Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի այցելության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից կոթեցիները խնդրել էին իրենց զենք բաժանել:

19:09 13.08.2014 | Օրինազանց հարկային տեսուչն ազատվել է աշխատանքից

Տնտեսության մեջ ստվերի դեմ պայքարի միջոցառումների ակտիվացմանը զուգահեռ Ֆինանսների նախարարությունը խստորեն հետևում է նաև իր աշխատակիցների կողմից օրենքի տառի պահպանմանը՝ անվերապահորեն արձագանքելով խախտման յուրաքանչյուր փաստի: Օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև «Հարկային ծառայողի վարքագծի կանոններ»-ը խախտելու համար, աշխատանքից ազատվել է Շենգավիթի հարկային տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արման Գևորգյանը:

19:01 13.08.2014 | Վնասվածքներ` ավտոտնակում բենզինով լցված տարայի պայթյունի հետևանքով

Օգոստոսի 12-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվածքներով և վերքերով իրենց մոտ են տեղափոխվել 1958 թ. ծնված Դերենիկ Բ.-ն և 1966 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:

18:51 13.08.2014 | Թուրքական խմբերը ֆինանսավորել են կոնգրեսականների խնդրահարույց շրջագայությունը Ադրբեջանում

Միջազգային մամուլն այս օրերին հեղեղված է եվրոպական և ամերիկյան քաղաքական գործիչների մասին սկանդալային պատմություններով, որոնք ջերմ ընդունելության են արժանացել Ադրբեջանում և Թուրքիայում՝ շահադիտական թաքուն դրդապատճառներով:

18:30 13.08.2014 | Մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 12-ին, ժամը 14.20-ին, անհայտ ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 40 շենքի դիմաց բախվել է «Յամահա» մակնիշի մոտոցիկլետի:

18:10 13.08.2014 | Եղանակը՝ առաջիկա օրերին. ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

13-17-ին Լոռիի, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

18:01 13.08.2014 | ԳՊՄԻ ռեկտորը պնդում է, որ բազմաթիվ մանրամասներ է պարզել եղբոր սպանության հանգամանքների վերաբերյալ. ԳԱԼԱ

«Չկա էդպիսի բան, հազար հատ փաստ գոյություն ունի իրենց հանդիպման վայրի մասին, հեռախոսազանգերը, երեք տարի անընդմեջ էդ աղջիկը զանգահարել է առավոտից իրիկուն, այդ փաստերը բոլորը կան, ինչ ուզում է ասեն, վերջապես 21-րդ դարում ենք ապրում, ու եթե դա ինձ է հաջողվել պարզել, ուրեմն չեմ կասկածում, որ նախաքննական մամինը հիմա միլիոնավոր փաստեր կունենա»,- ասել է ԳՊՄԻ ռեկտորը:

17:50 13.08.2014 | Ավարտվել է զենքն անփութորեն պահպանելու, այն այլ անձի հանձնելու և կրակոցի հետևանքով առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ ՀՔԾ վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի ոստիկան Մկրտիչ Մ.-ի կողմից հաշվեցուցակային զենքը և ռազմամթերքն անփութորեն պահպանելու, ծառայակից Սարգիս Հ.-ին հանձնելու և արձակված կրակոցի հետևանքով առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

17:30 13.08.2014 | Ավտովթար՝ Երևան-Երասխ ճանապարհին

Օգոստոսի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 57-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:

17:10 13.08.2014 | Հովհաննես Սահակյան. «Մենք պետք է լինենք մեր զինվորի կողքին». «Ազատություն»

«Իհարկե, որևէ մեկը չի կարող ասել՝ երբ կլինի կամ ինչ ծավալով կլինի, բայց մենք պետք է ասենք, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, որ մենք պետք է լինենք մեր զինվորի կողքին», – ընդգծել է Սահակյանը:

17:01 13.08.2014 | «Մաշուկ-2014» համաժողովի մասնակիցները հանդիպել են Դմիտրի Մեդվեդևի հետ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչներ և ուսանողներ օգոստոսի 4-17-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին։ Երկու փուլով անցկացվող ծրագրին մասնակցում է ԱՊՀ տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների 18-30 տարեկան 2500 երիտասարդ։

16:49 13.08.2014 | Ոստիկանությունում Շահեն Հարությունյանին ասել են, որ թե հայրն ու իր ընկերներները մահացել են (տեսանյութ). Ա1+

«Ես նոյեմբերի 5-ին եմ իմացել, որ երթ է լինելու, իջել եմ Ազատության հրապարակ և տեսել խառնաշփոթը: Ես փորձել եմ պաշտպանել հայրիկիս, որից հետո բերման եմ ենթարկվել, որից հետո ոստիկանությունում ինձ ասեցին, թե հայրս ու իր ընկերներները մահացել են»:

16:28 13.08.2014 | Ումուտ Բոզյըլ. Հայերից ներողություն եմ խնդրում իմ և ողջ քուրդ ժողովրդի անունից

Ֆիլմի ավարտից հետո երիտասարդ ռեժիսորը` Ումուտ Բոզյըլը, պատմեց իր մասին, անդրադարձ կատարեց ֆիմի առանձին հատվածների և պատասխանեց հանդիսատեսի հարցերին: Գազիանթեպի (Այնթափ) համալսարանի ուսանող Ումուտը կիսվեց ֆիլմի նկարահանման հետ կապված դժվարությունների մասին` ավելացնելով, որ, անշուշտ, հեշտ չի եղել «Ցեղասպանություն» բառը պարունակող, հայ համայնքի խնդիրների մասին պատմող ֆիլմով ներկայանալ Թուրքիայի հանդիսատեսին: Ումուտը նաև ընդգծեց, որ ամեն անգամ ֆիլմի դիտումից հետո դահլիճում կատարյալ լռություն է տիրում: Ֆիլմը մարդկանց ստիպում է մտածել և բարձրաձայնել այնպիսի հարցերի մասին, որոնց մասին խոսելը տարիներ շարունակ Թուրքիայում արգելված է եղել:

16:22 13.08.2014 | Եզդիների բաց նամակով դիմել են Էդվարդ Նալբանդյանին և ՄԱԿ-ում ՀՀ դեսպանին

Որպես ցեղասպանության արհավիրքը սեփական ժողովրդի մաշկի վրա կրող պետության ներկայացուցիչ, ինչպես նաև եզդի փոքրամասնություն ունեցող պետության ներկայացուցիչ, և որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, խնդրում ենք, որ՝ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում բարձրաձայնի Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաև հորդորի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ ընդունել մարդասիրական ռազմական միջամտություն լիազորելու բանաձև:

16:16 13.08.2014 | Ոստիկանությունը որոնում է խարդախություններ կատարած կնոջը

Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում խարդախության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Մարիամ Մելքոնյանին:

16:10 13.08.2014 | Միասնության շուրջպար՝ Ստեփանակերտում (լուսանկարներ)

«Այս միջոցառումն արդեն ավանդական է դարձել և երրորդ տարին է, ինչ այսպես շուքով նշում ենք Երիտասարդության միջազգային օրը՝ փորձելով ամեն տարի մի նորություն մտցնել»:

15:37 13.08.2014 | «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն. Շատերը Հայաստանի տեղը չգիտեն

«Տուրիզմը հնարավորություն է՝ զարգացնելու տնտեսական բոլոր ոլորտները: Այս տարի ևս ունենք հյուրեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, տարբեր երկրներից: Խանութներից գնում ենք գինիներ՝ իրենց կլասիֆիկացիայով, և անցկացնում ենք մրցույթ, թե որ գինին է հաղթող համարվում: Դա շատ արդար մրցույթ է, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մեր գինեգործներն էլ իրենց հետ մրցեն: Անգամ տնական գինիների մրցույթ ենք անցկացնում և մարդիկ հասկանում են, որ որակի վրա պետք է աշխատել»:

15:11 13.08.2014 | Լարիսա Ալավերդյանը՝ Ալիևին. Այդ ի՞նչ պետք է դուք արած լինեիք Կարենին, որ անձն այդպես վախեցած լիներ

«Միակ մեխանիզը, դա Մինսկի խումբն է: Մենք պետք է բոլորս հասկանանք՝ Մինսկի խումբը, երբ խոսում է իրար հանդեպ վստահության մթնոլորտ ստեղծելու մասին, եթե հիմա դա այդպես է, Մինսկի խումբը պետք է հստակ գործի: Ադրբեջանի վրա գործող ճնշող մարմինը կարող է լինել Մինսկի խումբը, կամ ցանկացած պետություն, որի ներկայացուցիչը կա Մինսկի խմբում»:

  • Page 1408 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1403
  • 1404
  • 1405
  • 1406
  • 1407
  • 1408
  • 1409
  • 1410
  • 1411
  • 1412
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը