
Հենրիխ Մխիթարյանն օգնեց «Բորուսսիային» նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը. sport.times.am

sport.times.am-ի փոխանցմամբ`Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացավ Գերմանիայի Սուպերգավաթի` «Բորուսսիա»-«Բավարիա» հանդիպումը, որում երկրորդ տարին անընդմեջ հաղթանակ տոնեցին Յուրգեն Կլոպի սաները:
Դորտմունդցիները երկու գնդակ ուղարկեցին Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը. առաջին խաղակեսի 23-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից: Մխիթարյանի գոլից առաջ և հետո մյունխենցիներին չէր հաջողվում խաղին սրություն հաղորդել ու լուրջ վտանգ ստեղծել մրցակցի տուգանային հրապարակում:
Թիմերն ընդմիջման գնացին «Բորուսսիայի» նվազագույն առավելության պայմաններում, իսկ երկրորդ խաղակեսում Մանուել Նոյերի դարպասը երկրորդ գոլն ուղարկեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ: 62-րդ րոպեին Օբամեյանգը խփեց դորտմունդցիների երկրորդ գոլը, ապա հագավ «սարդ-մարդու» դիմակը և շտապեց հաջողությունը տոնելու:
«Բորուսսիա»-«Բավարիա»` 2:0
Գոլերը` Մխիթարյան 23՛, Օբամեյանգ 62՛: