
Ոստիկանության Մալաթիայի, Վաղարշապատի բաժինների և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները հայտնաբերեցին հերթական հետախուզվողներին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 13.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Սեյրան Ա.-ն, որը նոյեմբերի 3-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, ծեծի, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, Երևան քաղաքի Մալաթիայի շուկայի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Դավիթ Ք.-ին, որը հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր գողության հանցափորձի մեղադրանքով:
Նոյեմբերի 5-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Իշխան Ի.-ին, որը հուլիսի 22-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր գողության հանցափորձի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
ՀՀ Ոստիկանություն