
Հասմիկ Ղարիբյանին Հայաստան կտեղափոխեն նոյեմբերի 15-ին. NEWS.am

Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի՝ «Կարգին Հասոյի» աճյունը ԱՄՆ-ից Հայաստան կտեղափոխեն նոյեմբերի 15-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա քույրը՝ Անուշ Ղարիբյանը:
Իսկ նոյեմբերի 12-ին Հայաստան կգան նրա հարազատները: Հայաստանում եւս անց է կացվելու սիրված դերասանուհու հոգեհանգստյան արարողությունը: Առաջիկա օրերին պարզ կլինի հոգեհանգստի օրը, վայրը եւ ժամը: Նրան կհուղարկավորեն հոր՝ հայտնի դերասան Իշխան Ղարիբյանի կողքին Շահումյանում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: