01 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

23:10 07.11.2014 | Խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Նոյեմբերի 6-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Դանիել Մ.-ին:

22:32 07.11.2014 | Ձերբակալվել են ոստիկանության մայորն ու փոխգնդապետը. shamshyan.com

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցները ձերբակալել են ոստիկանության մայոր Ալիկ Հարությունյանին և ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին:

22:10 07.11.2014 | Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության և ավազակային հարձակման 1-ական դեպքերը բացահայտվել են:

21:50 07.11.2014 | «Ջուր որ լինի էն կածանով էլ կգնամ»

«Կրակոցի պատճառով չենք ասի, թե վատ ենք ապրում: Մենք կրակում ենք՝ իրենց երեխան է վախենում, իրենք են կրակում՝ մեր երեխան է վախենում: Մարդու ապրուստն է վատ լինում, որ ասում են վատ ենք ապրում»:

21:10 07.11.2014 | Կողոպուտի ենթարկված կանայք և կալանավորված կողոպտիչը

Մայիսի 2-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ 20 տարեկան մի տղա Դավիթաշեն թաղամասի դպրոցներից մեկի դիմաց մի կնոջ հրել-գցել էր գետին և պարանոցից գողացել 400.000 դրամ արժողության ոսկյա շղթան:

20:50 07.11.2014 | 39-ամյա կինը իրեն լքած ամուսնու հիվանդ ծնողներին է խնամում. ԳԱԼԱ

«Արդեն երկար տարիներ ապրելով առանց ամուսնու՝ մեծացնում եմ երկու երեխաներիս, որդիս պատրաստվում է մեկնել ազգային բանակ, աղջիկս էլ 15 տարեկան է եւ ուսանող է ուսումնարանում, հազիվ եմ կարողանում ապրուստի միջոց հայթայթեմ, որդիս էլ եթե գնա բանակ, ես մնալու եմ իմ խնդիրների հետ լրիվ մենակ, գոնե հոգսերս կիսում է, էլ ուժ չունեմ խնամելու անկողնային վիճակում գտնվող տարեցներին, չեմ կարողանում տեսնեմ, թե ինչպես են խեղճերը տառապում ցավից, օգնություն խնդրում»:

20:30 07.11.2014 | Չկալովում խանութ չկա. գյուղացիներից ոմանք ապրանք վաճառում են իրենց տներում

Թումանյանի տարածաշրջանի Չկալով գյուղում խանութ չկա: Չկա նաև երթուղային տրանսպորտ, որով մարդիկ կկարողանային քաղաք գնալ ու իրենց տնտեսությանն անհրաժեշտ գնումներն անել:

20:10 07.11.2014 | Բանկային քարտը գողացել և հաշվեհամարից գումար էր հանել

Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին դիմած կինը հայտնել էր. առավոտյան նկատել է, որ իրենց տան բակում կայանած իր «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց են, իսկ սրահից բացակայում է բանկային քարտը, և երբ նոր քարտ ստանալու նպատակով ներկայացել է բանկ՝ պարզվել է, որ իր հաշվեհամարից գողացել են 70.000 դրամ:

20:00 07.11.2014 | Նավարայի խորհրդարանի կոչը ԵԱՀԿ Մինսկի խմբին և ԵՄ-ին

Նոյեմբերի 3-ին Նավարայի (Իսպանիայի ինքնավար համայնք/մարզ) խորհրդարանի խոսնակների խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով Նավարայի խորհրդարանը կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և Եվրամիությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արդյունավետ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորման համար։

19:50 07.11.2014 | 5.000 դրամ ավել գումար՝ նվազագույն կենսական պահանջները բավարարելու համար

2015 թ-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կդառնա 55 հազար դրամ՝ ընթացիկ տարվա 50 հազար դրամի փոխարեն: Սա նշանակում է, որ ՀՀ-ում 55 հազար դրամից ցածր աշխատավարձ չի լինելու, սա վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին:

19:09 07.11.2014 | Երևանի կենտրոնում կատարված գողություններ՝ նույն ձեռագրով (տեսանյութ)

Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:

19:04 07.11.2014 | Եղնիկ գյուղի բնակիչները սպառնում են կրկին փակել ավտոճանապարհը (տեսանյութ)

Նոյեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Շղարշիկ և Եղնիկ գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը: Խնդիրն այն է, որ այս երկու գյուղերի ջրամատակարարման համար գործում է մեկ ջրագիծ, և Եղնիկ գյուղի բնակիչները մի քանի օր է, ինչ ջուր չեն ստանում:

18:52 07.11.2014 | Գյուղական շրջանների դպրոցները կմիավորվեն ՊՈԱԿ-ներում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է խորհրդակցություն մի շարք նախարարների և վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, կրթության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող հարցեր:

18:50 07.11.2014 | Տարեցների հարցերով զբաղվող կազմակերպություններ կան, բայց պետությունը չի երեւում

Լոռու մարզում գրանցված 52560 կենսաթոշակառուից 15952-ը հաշմանդամ է: Ութսունն անց տարեցները 5403-ն են, որոնցից 3868-ը՝ կանայք: Լոռու մարզում բնակվող ամենատարեց մարդը Ճոճկան համայնքի բնակիչ՝ 106-ամյա Վանո Խալաթյանն է: Իսկ ընդհանրապես մարզում արդեն մեկ դարը բոլորած 15 մարդ է ապրում:

18:31 07.11.2014 | Կմշակվի Հայաստան-Արցախ քաղաքաշինական անվտանգության հայեցակարգ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ողջունելով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին և պատվիրակության անդամներին, վստահություն է հայտնել, որ հանդիպումը կնպաստի Հայաստան- Արցախ` քաղաքաշինական արդյունավետ համագործակցություն ձևավորելուն, միաժամանակ շեշտելով. «Ակնկալում եմ, որ ձեր մասնակցությունը լինելու է ոչ միայն Ստեփանակերտի գլխավոր հատակագծի վերանայման, այլ ընդհանրապես`նոր որակի քաղաքականություն իրականացնելու միջոցով` երկուստեք լուրջ համագործակցություն ծավալելու հնարավորությունների ստեղծման համատեքստում»:

18:10 07.11.2014 | Գիշերը գողացել էր բակում կայանված «ՎԱԶ-2106»-ի էլեկտրական մարտկոց

Ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, գողացել են Չեխովի փողոցի շենքերից մեկի դիմաց կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը:

17:50 07.11.2014 | Խուճապ Նորապատում` խաղողի այգիները հիվանդացել են. armnewstv.am

Նորապատի այգեգործները խուճապահար են: Գյուղի խաղողի այգիներում հայտնաբերվել է ֆիլոքսերա հիվանդությունը, որի դեմ պայքարել հնարավոր չէ, կարելի է միայն կանխել տարածումը` վարակված տարածքները ոչնչացնելով:

17:44 07.11.2014 | Խորհրդակցություն` Ստեփանակերտի քաղաքապետարանում

Նոյեմբերի 4-5-ը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետարանում ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մանրամասն քննարկել էին Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներ:

17:39 07.11.2014 | Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստը: Հոբելյանական նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ: Բացման խոսքով հանդես է եկել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, շնորհավորել է ներկաներին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստի գումարման կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը նոր որակ է հաղորդել Հայաստան-Արցախ միջպետական հարաբերություններին:

17:30 07.11.2014 | Հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

17:10 07.11.2014 | Դանակահարություն Գավառում

Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:

16:50 07.11.2014 | Ոստիկանության աշխատակիցը սպառնացել է քաղաքացիներին. ՀՔԾ

Քաղաքացիներ Ռոզա Հ.-ի և Ռոզա Ա.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

16:41 07.11.2014 | Սերժ Սարգսյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման կապակցությամբ:

16:40 07.11.2014 | «Եթե Ղարաբաղի պատերազմի ժամանակ ակտիվ էին չեչեն գրոհայինները, ապա հիմա էլ ակտիվ կարող են լինել ԻՊ գրոհայինները»

Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում` խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման մասին, ասաց, որ առհասարակ վերջին երեք հանդիպումները տարբերվում են նախորդներից, որովհետև որակապես փոխվել է այն ռազմաքաղաքական միջավայրը, որում ընթանում են այդ հանդիպումները:

16:26 07.11.2014 | «Տղամարդիկ չեն պատկերացնում, որ իրենք էլ կարող են կրծքագեղձի քաղցկեղ ունենալ և գալիս են արդեն քայքայման փուլում». Խաչանուշ Հակոբյան

Հայաստանում յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ: Որո՞նք են հիվանդության առաջացման պատճառները, կանխարգելման և բուժման հնարավորությունները: Այս թեմաների շուրջ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

15:56 07.11.2014 | ՀԱՊԿ մի շարք գործընկերների դիրքորոշումը չի համապատասխանում ՀԱՊԿ-ի ոգուն. Է. Շարմազանով

Խորհրդարանական վեհաժողովի հիմնական խնդիրն է հավաքական անվտանգության համակարգի ձեւավորման եւ զարգացման հարցում ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման ապահովմանը նպաստելը, ինչը հնարավոր է վեհաժողովի գործունեության կատարելագործման դեպքում, հատկապես այլ բազմակողմ կազմակերպություններում խորհրդարանականների մասնակցության առումով:

15:40 07.11.2014 | Վերացվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշմամբ կասեցվել էր «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը:

15:30 07.11.2014 | Աղջիկը փորձել է ինքնասպան լինել՝ ընկերոջ հետ վիճաբանության պատճառով. «Փաստինֆո»

Երեկ երեկոյան «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 26-ամյա մի աղջիկ՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ:

15:04 07.11.2014 | Վերացվել է «Պրեմիում» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ կասեցվել էր «Պրեմիում» ՍՊԸ-ի «Տոմատի հյութ», «Թան» և «Թան գազավորված» արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ «Պրեմիում» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները:

14:59 07.11.2014 | Կառավարությունը շարունակելու է բարեփոխումները տեղական ինքնակառավարման ոլորտում. ՀՀ վարչապետ

Այստեղ է, որ ցանկանում եմ ընդգծել տեղական ինքնակառավարման մարմինների կարևոր դերակատարությունը։ Կազմակերպչական, նախաձեռնողական քայլերի շնորհիվ կարելի է ապահովել որոշակի տեղական նշանակության կարևոր արդյունքներ։ Մենք արդեն գրանցել ենք շոշափելի արդյունքներ ջերմոցային տնտեսությունների, հատապտուղների ու գյուղմթերքի վերամշակման փոքր հզորությունների ստեղծման գործում:

  • Page 1267 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1262
  • 1263
  • 1264
  • 1265
  • 1266
  • 1267
  • 1268
  • 1269
  • 1270
  • 1271
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը