
Նոյեմբերի 17-ից Երևանի ևս 3 հատվածում կգործարկվեն երթևեկությունը վերահսկող տեսախցիկներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թ. նոյեմբերի 17-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում և վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.
1. Ագաթանգեղոս փողոց-Խորենացի փողոց
2. Մհեր Մկրտչյան փողոց-Խորենացի փողոց
3. Բաղրամյան պողոտա՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հատված:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՀՀ Ոստիկանություն