03 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:46 14.11.2014 | Շտապ օգնության մեքենա՝ նախագահականի մոտ (տեսանյութ). «Ա1+»

Նախագահական նստավայրի դիմաց այսօր Շտապ օգնության մեքենա էր ժամանել։ Վատացել էր հացադուլ եւ նստացույց սկսած Առուշանյան ընտանիքի անդամներից Անահիտ Առուշանյանի ինքնազգացողությունը։

18:43 14.11.2014 | ՊՆ փոխնախարար. Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը զլացել է հաշվարկել՝ արդյոք ուղղաթիռի վրա հարձակմանն ուղեկից վնասը չի՞ գերազանցի այդ պահին ակնկալվող ռազմական առավելությանը

«Ուղեկից վնաս ասելով նկատի ունեմ ուղղաթիռի խոցմանն ի պատասխան հայկական ուժերի հնարավոր գործողությունները, եւ իհարկե` բանակցային գործընթացի խափանման եւ հրադադարի ամրապնդման ուղված ջանքերի չեղարկման վտանգը: Քանի որ կողմերի խոշորածավալ զորավարժությունները եւ առաջնագծի եզերքով օդուժի թռիչքները բոլորովին նորություն չէին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար»,-ասել է նա:

18:30 14.11.2014 | Վիճաբանություն Քասախի գերեզմանատանը

Նոյեմբերի 13-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Քասախ գյուղի գերեզմանատանը հարձակվել են իր վրա և ծեծել:

18:09 14.11.2014 | «Շատ ավելի մտահոգիչ է ադրբեջանցի զինծառայողի պարգևատրումը, քան տեղի ունեցածը». Վիգեն Քոչարյան

«Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել տապալել Մինսկի գործընթացը: Եվ տարբեր սադրիչ բնույթի գործողություններ են արվում տարբեր ասպարեզներում: Նպատակն այն է նաև, որ մեզ հանեն հավասարակշռությունից, և մենք փաստորեն ինչ-ինչ գործողությունների միջոցով այդ բանակցային գործընթացը դադարեցնենք: Նրանց դիտարկմամբ՝ այդ դեպքում խնդիրը կանցնի այլ հարթակներ, որտեղ իրենք արդեն նավթային կամ խավիարային դիվանագիտությամբ ինչ-որ ատյանում ձայների մեծամասնությամբ ուղղակի այդ հարցը կլուծեն: Սա է նրանց գերխնդիրը, և մենք նույնպես դա պետք է հաստակ գիտակցենք մեր պատասխան քայլերը պլանավորելիս»:

17:53 14.11.2014 | Հակառակորդի լկտի գործողություններին մեր կողմից մի քիչ էլ անհամաչափ պատասխան կտրվի. Սեյրան Օհանյան. yerkir.am

«Այդ գործողությունները մեզ համար ցավալի են, նրանց կողմից՝ լկտի, և այդ լկտի գործողություններին մեր կողմից համարժեք և մի քիչ էլ անհամաչափ պատասխան, անկասկած, կտրվի»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը: Ըստ նախարարի՝ միջազգային հանրության արձագանքը համարժեք էր կատարվածին, թեև կարելի էր ավելի խիստ գնահատական տալ:

17:51 14.11.2014 | «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն նոր մոդել է առաջարկում

ՔՀԻ առաջարկած մոդելի համաձայն՝ Անկախ հանձնաժողով, որպես այդպիսին, չպետք է գործի։ Քրեակատարողական հիմնարկի համապատասխան մասնագետները պետք է գնահատեն վաղաժամկետ ազատման ներկայացված դատապարտյալի անցյալը և ներկան և տրամադրեն եզրակացություն։ Իսկ ՔԿՀ–ից անկախ մարմինը (ապագայում ստեղծվելիք ապորբացիոն ծառայությունը կամ նմանատիպ գործառույթ իրականացնող այլ մարմին, օրինակ՝ ներկայումս գործող Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը) պետք է գնահատի ապագայի հետ կապված գործոնները, առաջարկի պայմաններ, որոնք պետք է առաջադրվեն վաղաժամկետ ազատվողին, ինչպես նաև՝ գնահատի նրա կարիքները և առաջարկի աջակցության, վերականգնողական ծրագրեր։

17:30 14.11.2014 | Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը:

17:18 14.11.2014 | ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի միջադեպի մասին

Սույն միջադեպը ցավոք ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան երկար և խրթին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորման ճանապարհը։

17:11 14.11.2014 | Պլանային ջրանջատում Ավանում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվիԱվան վարչական շրջանի` Ավան-Առինջի 1-ին, 2-րդ միկրոշրջանների` բազմաբնակարան շենքերի, մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքներիջրամատակարարումը:

16:50 14.11.2014 | ՍԴ-ի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով նշանակվել է ծառայողական քննություն

Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:

16:50 14.11.2014 | ՀՀ անձնագրային ծառայությունը կեղծ անձնագիր է տրամադրել Վրաստանի քաղաքացուն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վրաստանի Հանրապետության քաղաքացուն կեղծ հիմքերով անձնագրավորելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

16:30 14.11.2014 | Հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատունյաց պողոտայում

Նոյեմբերի 13-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 5/3 հասցեի մոտից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արմեն Հ.-ին:

16:28 14.11.2014 | Լևոն Տեր-Պետրոսյանը վարել է Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստը (Տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստը, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

16:23 14.11.2014 | «Ադրբեջանին պետք է պատասխան հարվածներ հասցնել. տարածքներ վերցնելը պարտադիր է». Վովա Վարդանով

«Ադրբեջանն իրեն պահել է խուլիգանի նման. սկզբից մեկին կոպիտ բառ է ասում և եթե պատասխան չի ստանում, հաջորդ անգամ արդեն ապտակ է հասցնում: Եթե այդ դեպքում էլ պատասխան չի լինում հարված ստացողի կամ նրա շրջապատի կողմից, նա արդեն գարեջրի է ուղարկում: Հիմա եթե մենք համապատասխան գործողություններ չձեռնարկենք, շատ ավելի վատ խնդիրների ենք հանդիպելու հետագայում»,- նման տեսակետ հայտնեց Հայաստանի առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը՝ անդրադառնալով վերջին իրադարձություններին:

16:22 14.11.2014 | Ֆրանսիա-Հայաստան Տնտեսական Համաժողով` Ֆրանսիայի Ազգային ժողովում

Ֆրանսիայում Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը և Ֆրանս-Հայկական Գործարար Համախմբումը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Պր. Վիգեն Չիթեճյանի և Ազգային ժողովի Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի հովանու ներքո, նոյեմբերի 24-ին Ֆրանսիայի ազգային ժողովում կազմակերպում է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համաժողովը «Հայաստան՝ մուտք դեպի Եվրասիական Տնտեսական Շուկա» խորագրով:

15:38 14.11.2014 | ՍԴ-ն ԵՏՄ-ին միանալու ՀՀ-ի պայմանագիրը համարում է սահմանադրական

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

15:33 14.11.2014 | ՀԵԲ. Միջազգային աղմուկ` Ադրբեջանի կողմից ԼՂ ուղղաթիռը խոցելուց հետո

«Մենք դատապարտում ենք բռնության այս նոր պոռթկումը: Մենք կարծում ենք, որ ինչպես միշտ, ադրբեջանական իշխանությունն է պատասխանատու այս ամենի համար: Այս սադրանքը զրոյացնում է Ադրբեջանի պարտավորությունները: Մենք կարծում էինք, որ հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Բաքուն կորդեգրի առավել իրատեսական և կառուցողական վարքագիծ: Ընդամենը մի քանի օր հետո խախտելով Ֆրանսիային տված խոտումը, ադրբեջանական իշխանությունը ցույց տվեց, որ չի կարող վստահելի գործընկեր լինել տարածաշրջանում»,- նշել է ֆրանսիացի ԵԽ պատգամավոր, ՀԵԲ (www.eufoa.am ) Եվրոպա-Հայաստան խորհրդատվական խմբի անդամ Ֆրանսուա Ռոշեբլոնը:

15:32 14.11.2014 | Բուժում Գերմանիայում. Քիմիոթերապիան կարող է լինել պակաս թունավոր. հայտնաբերված է Ֆրայբուրգում

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի կլինիկական քիմիայի ինստիտուտի գիտնականներից քիմիկ դոկ. Գերհարդ Պյութտցը պարգևատրվել է Գերմանիայի Նեֆրոլոգիայի Միության կողմից քիմիական ավելորդ նյութերի մնացորդներից արյունը մաքրելու նորարարական մեթոդը հայտնագործելու կապակցությամբ:

15:19 14.11.2014 | Ավտովթար Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում

Ժամը 13:30-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Գարեգին Նժդեհ փողոցում:

15:14 14.11.2014 | Մանկավարժական համալսարանում բացվեց «Նաիրի» ինժեներական լաբորատորիա

Խ. Աբովյանի անվան Հայկական մանկավարժական համալսարանում բացվել է «Նաիրի» ինժեներական լաբորատորիա, որտեղ պետք է մասնագետներ պատրաստվեն՝ դպրոցների ինժեներական խմբակներում դասավանդելու համար:

15:07 14.11.2014 | ԼՂՀ օմբուդսման. «Դատավարության ժամանակ պահպանվում են մեղադրյալների՝ քաղաքակիրթ աշխարհում ընդունված բոլոր իրավունքները»

«Ադրբեջանական իշխանությունները չէին ցանկանա խոստովանել, որ ԼՂՀ-ում, ի տարբերություն Ադրբեջանի, մարդուն դատում են ոչ թե ազգային պատկանելության պատճառով, այլ միայն կոնկրետ հանցագործության համար` պահպանելով մեղադրյալների՝ քաղաքակիրթ աշխարհում ընդունված բոլոր իրավունքները»:

15:03 14.11.2014 | Ադանայի ներկայիս զբոսայգին նախկին հայկական գերեզմանոց է եղել

Թուրքիայի Ադանա քաղաքի (Կիլիկիա) Ինոնյուի անվան այգում գազի խողովակների անցկացման համար փորված փոսում մարդու ոսկրաբեկորներ են հայտնաբերվել: Տեսնելով ոսկորները՝ բանվորները դադարեցրել են աշխատանքը՝ լուր տալով

14:44 14.11.2014 | Մովսես Հակոբյան. Ուղղաթիռը ընկել է հակառակորդի դիրքերից ընդամենը 20 մետրի վրա. news.am

Ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ օդային տարածքում և ընկել հակառակորդի դիրքերից ընդամենը 20 մետր հեռավորության վրա:

14:27 14.11.2014 | ԱԳՆ-ն հրապարակել է ՄԻ-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ ինֆոգրաֆիկա

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի էջում հրապարակել է ս.թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ ինֆոգրաֆիկան։

13:58 14.11.2014 | Հադրութը եւ Բըրբանքը դարձել են բարեկամ քաղաքներ. Հռչակագիր է ստորագրվել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 28-ին միաձայն հռչակագիր է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ քաղաքի հետ բարեկամական կապեր հաստատելու մասին։

13:51 14.11.2014 | «Խուսափել ավելորդ քաշից, վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ, չծխել». Այսօր շաքարային դիաբետի համաշխարհային օրն է

Ամեն տարի նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի համաշխարհային օր, ինչը կոչված է հանրության ուշադրությունը հրավիրելու այս հիվանդությանը: Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո 2014-2016 թվականներին այն նշվելու է «Դիաբետը և առողջ ապրելակերպը» խորագրով:

13:44 14.11.2014 | Վանաձորի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ իրեն բռնաբարելու վերաբերյալ սուտ մատնություն անելու համար

Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհու կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում 2014 թվականի նոյեմբերի 7-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնության համար։

13:37 14.11.2014 | «Սպայս» մահացու թմրամիջոցը հասել է Հայաստան. ներհոսքը սփյուռքից է. a1plus.am

« 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ մեր կենտրոնում հաշվառված է թմրադեղ օգտագործող 4922 հոգի և ևս 100 հոգի, ովքեր այլ հոգեմետ դեղեր են օգտագործում»։

13:26 14.11.2014 | «Քաղաքական դաշտը պետք է մաքրվի քաղաքական գործակալներից» (տեսանյութ)

«Անկախությունից հետո մենք չկարողացանք համապատասխան քաղաքական ներուժ ապահվել, որն ի վիճակի կլիներ կազմակերպել մեր ժողովրդին, ձևավորել ինքնիշխան պետություն և վարել արտաքին ու ներքին ազգանպաստ քաղաքականություն: Օտարին հաջողվեց հենվել մեր երկրում առկա նյութապաշտ ու ստրկամիտ քաղաքական գործակալների շերտի վրա, և նրանց բերել կառավարման լծակներին մոտ:

13:08 14.11.2014 | Նոր մանրամասներ՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի մասին. նրանց հարազատները ծանր վիճակում են. shamshyan.com

Կամիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից տեղեկացանք, որ այս պահին դեռ երկխոսության մեջ են գտնվում համապատասխան իշխանությունների հետ խոցված ինքնաթիռին մոտենալու հարցում:

  • Page 1254 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1249
  • 1250
  • 1251
  • 1252
  • 1253
  • 1254
  • 1255
  • 1256
  • 1257
  • 1258
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը