
Հակառակորդի լկտի գործողություններին մեր կողմից մի քիչ էլ անհամաչափ պատասխան կտրվի. Սեյրան Օհանյան. yerkir.am

«Այս զորավարժությունը խաղաղության նպատակ է հետապնդում: Մենք այստեղ ենք ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ փորձի փոխանակման համար»,- Yerkir.am-ի փոխանցմամբ՝ այսօր «Միասնություն 2014» զորավարժության շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշել է, որ թեև նախապես հայտարարվել էր զորավարժությունների մասին, սակայն հակառակորդը, ինչպես միշտ, ցույց տվեց իր իրական դեմքը՝ խախտելով միջազգային նորմերը: «Այդ գործողությունները մեզ համար ցավալի են, նրանց կողմից՝ լկտի, և այդ լկտի գործողություններին մեր կողմից համարժեք և մի քիչ էլ անհամաչափ պատասխան, անկասկած, կտրվի»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը: Ըստ նախարարի՝ միջազգային հանրության արձագանքը համարժեք էր կատարվածին, թեև կարելի էր ավելի խիստ գնահատական տալ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: