01 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

15:21 13.11.2014 | ԼՂՀ ԱԳՆ. Ինքնաթիռի կործանումը հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում է, որը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ

Միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից, որոնք նրա մոտ ամենաթողության և անպատժելիության կեղծ զգացում են առաջացնում։

15:16 13.11.2014 | Էդմոն Մարուքյան. Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են… (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը 2015 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ: Նա առաջարկում է տարածքային համաչափ զարգացում, ապակենտրոնացում, պետական միջոցների արդարացի բաշխում և այլ պահանջներ ու առաջարկներ..

15:13 13.11.2014 | Գագիկ Ծառուկյան. Ինձ ոչինչ հետ չի պահի, լինելու եմ ժողովրդի կողքին (տեսանյութ)

«Ամեն մեկն իր արժանի տեղը պետք է ունենա մեր երկրում, վստահ, որ գնահատված է ու արժևորված: ՀՀ քաղաքացին պետք է իմանա, որ իր թիկունքում ունի հզոր պետություն, որը մտածում է իր քաղաքացու բարեկեցության մասին՝ պատրաստ ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ սեփական հողում արարելու, աշխատելու ու այդ պտուղները վայելելու համար»,- նշեց ԲՀԿ առաջնորդը:

15:11 13.11.2014 | Մանրամասներ՝ Գյումրիում ինքնահրկիզված քաղաքացու մասին (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 13.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.50-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 18 տան բնակչը է հրկիզել է իրեն:

14:56 13.11.2014 | Հայկական հաշվապահական համակարգը Վրաստանում լավագույնն է ճանաչվել ավելի քան 400 մասնակիցներից

Նոյեմբերի 6-7-ը Թբիլիսիում տեղի ունեցած GITI-2014 կոնֆերանսի շրջանակում կայացած մրցույթում «Հայկական Ծրագրեր» ընկերության «Հաշվապահ 6» համակարգը հաղթող է ճանաչվել «Տարվա ծրագրային ապահովում» (Software of the year) անվանակարգում:

14:50 13.11.2014 | Հիդրոմետը հերքում է ցուրտ ձմռան վերաբերյալ ապատեղեկատվությունը

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ իր կողմից նման տեղեկատվություն չի տրամադրվել որևէ լրատվամիջոցի, քանի որ ձմռան կանխատեսման հաշվարկները դեռ ավարտված չեն:

14:36 13.11.2014 | Հայկական մսամթերքն այսուհետ կիրացվի նաև ռուսական շուկայում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ս.թ. հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել էին ՌԴ` ռուս գործընկերների հետ քննարկելու տեղական շուկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

13:58 13.11.2014 | Դատապարտյալ է մահացել

Տ. Ղազարյանը 2011 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:

13:54 13.11.2014 | Վ. Դուբնով․ «Նման միջադեպ կարող է պատահել ամեն օր, և «դժվար թե Բաքվից կամ Երևանից հրամանատարները իրավիճակը սրելու հրահանգ են ստացել»». «Ազատություն»

Դուբնովի խոսքով՝ հայ – ադրբեջանական շփման գոտում այսօր ռազմական գործողությունները ձեռնտու չեն ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ էլ երրորդ ուժին՝ Ռուսաստանին։

13:52 13.11.2014 | ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ուսումնասիրվել է «A4» ֆորմատի թղթի գնման գործընթացը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնում «ժողովուրդ» թերթի խմբագրությանը` հնչեցրած ահազանգի համար։ Տեղեկացնում ենք, որ Ա.Հովսեփյանը հանձնարարել է ուսումնասիրել «A4» ֆորմատի թղթի գնման գործընթացը, իսկ գումարի փոխանցումը կասեցվել է։

13:50 13.11.2014 | Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը դատապարտում է հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանձնարարեցին եպիսկոպոսներին եկեղեցիներում կատարել հոգեհանգստյան արարողություններ զոհված օդաչուների համար: Հանձնարարվեց նաև պետական և միջազգային լիազոր բոլոր ատյաններում աշխատանքներ իրականացնել` կանխարգելելու Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող սադրիչ և ռազմատենչ գործողությունները և չեզոքացնելու պատերազմի վերսկսման վտանգը:

13:47 13.11.2014 | Նրանք սպասում էին մեր ուղղաթիռին, սպասում էին, որ պայթեցնեն.Կոմանդոս. yerkir.am

«Ուղղակի ստորություն է նրանց արածը: Նրանց նպատակը լարվածություն ստեղծելն ու լարված մթնոլորտը պահպանելն է, նրանք ուրիշ ոչ մի բանի ի վիճակի չեն: Նրանք գիտեին, որ վայրով է անցնելու ուղղաթիռը և սպասում էին, թե երբ է մոտենալու, որ այն պայթեցնեն»

13:45 13.11.2014 | Գալուստ Սահակյանը՝ ԼՂՀ ուղղաթիռի խոցման վերաբերյալ. Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու ևս մեկ քայլ է (տեսանյութ)

Սա պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է՝ ուղղված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը: Այս տարվա օգոստոս ամսին տեղի ունեցած բացահայտ սադրիչ եւ ավանտյուրիստական ոտնձգություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության միջնորդական ջանքերը եւ հորդորները փաստորեն հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից: Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու եւս մեկ քայլ է, որով ոտնահարվում են խաղաղ կարգավորման, վստահության ամրապնդման եւ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ բոլոր պայմանավորվածությունները:

13:38 13.11.2014 | Դեկտմբերի 26-ին և 27-ին կանցկացվեն ՀՀ ԳԱԱ անդամների ընտրություններ

Դեկտեմբերի 26-ին ընտրությունները տեղի կունենան ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքներում, որտեղ կընտրվեն ՀՀ ԳԱԱ իսկական անդամների, թղթակից անդամների եւ արտասահմանյան անդամների թեկնածուները: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում կընտրվեն ՀՀ ԳԱԱ անդամները:

13:30 13.11.2014 | Գյումրիում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզմամբ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Գյումրի քաղաքի Գործանարային 19 հասցեի բնակիչը, ով 40-45 տարեկան մի տղամարդ է, հայտարարել է, որ ինքնահրկիզվելու է:

13:26 13.11.2014 | «Այսօր համբակներ են մեջտեղ եկել և խոսում են պետութենական հարցից. մեկը հարցնող լինի` ի՞նչ ճանապարհ ես անցել». Պարույր Հայրիկյան

«Եվրոպական միությունից հրաժարվում ես ու գնում ԵՏՄ: Եվրոպական միությունում մեր աչքի առաջ 28 պետություններ խաղաղ գոյակցում են, իսկ ԵՏՄ-ն ի՞նչ է: Մարդիկ այդ գաղափարական խորություն ունեցող երևույթները քննարկելիս՝ պետք է անցած ճանապարհը նայեն, որպեսզի չսխալվեն: Մեկը զրո է, մյուսը՝ 60 տարվա անցած ճանապարհ ունի: Մեկը աշխարհի գերհզոր տնտեսությունն ունի, մյուսը՝ կործանվող տնտեսություն: Ինչքան անուղեղ պետք է լինի մարդ, որ անցած ճանապարհը թողնելով իր պատրանքներին հավատա, կամ գործակալների կողմից իրեն տրվող սին խոստումներին»,- նշեց բանախոսը:

13:17 13.11.2014 | Նախախորհրդարանի հայտարարությունը Ադրբեջանի կողմից հայկական բանակի ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ

Ադրբեջանական կողմից մեր բանակի ուղղաթիռի խոցումն ահազանգում է տարածաշրջանում ընթացող արմատական փոփոխությունների մեկնարկի մասին, ինչը տեղի է ունենում հայկական կողմի դերի ու դիրքի նսեմացման պայմաններում:
Այս միջադեպը վկայում է այն մասին, որ ըստ էության փորձ է արվում ավարտին հասցնել զգալիորեն թուլացած հայկական գործոնի զրոյացումը, ինչի նպատակով որպես թիրախ է ընտրվել այսօրվա հայկական պետականության միակ և վերջին պատվարը՝ ազգային բանակը:

13:07 13.11.2014 | Սեյրան Օհանյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

12:45 13.11.2014 | ԼՂՀ տարածքով արգելվում է ռազմաօդային թռիչքները հենց Ադրբեջանի զինուժի համար. Դավիթ Բաբայան. «Արմենպրես»

«Նրանք ուղղակի պետք է տղամարդկություն ունենան ասելու ճշմարտությունը եւ իրենց հայտարարության մեջ մի տող էլ ավելացնեն: Դա այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով արգելվում է ռազմաօդային թռիչքները հենց Ադրբեջանի զինուժի համար. դա իրականություն է եւ գործում է 1994 թվականից: Մենք գիտենք, թե մեր ռազմաօդային թռիչքներից ինչքան վնասներ է կրել իրենց հակաօդային պաշտպանությունն այն ժամանակ»:

12:44 13.11.2014 | Նորից՝ քանակի և որակի մասին. «Առավոտ»

Եթե այսօր հանրահավաք անի Պարույր Հայրիկյանը, ապա առանց կազմակերպիչների կողմից կոպեկ ծախսելու կհավաքվի 200 հոգի՝ մարդիկ, որոնք մտահոգված են Հայաստանի ինքնիշխանությամբ: Եթե այսօր առանձին հանրահավաք անի «Ժառանգությունը», ապա միանգամայն անշահախնդրորեն կհավաքվի 1000-1500 հոգի՝ մարդիկ, որոնք ուզում են ապրել ազատ եւ ժողովրդավարական հայրենիքում:

12:36 13.11.2014 | Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը ստանալու է իր արժանի պատասխանը. Հ. Նաղդալյան

Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը, որը հերթական անգամ սրում է իրադրությունը հակամարտության գոտում, վստահ եմ, ստանալու է իր արժանի պատասխանը մեր զգոն ու փորձառու պաշտպանական բանակի կողմից:

12:34 13.11.2014 | Րաֆֆի Հովհաննիսյան. Շարժումը պատրաստ է դիմելու սահմանադրական բոլոր եղանակներին

Խիստ ողջունելի է այս շրջանում գործընկեր կուսակցությունների հրապարակախոսությունը՝ ինչ էլ լինեն դրա դրդապատճառները: Իսկապես, ժամն է, որ Հայաստանի քաղաքացին եւ մեր հասարակությունը տեղեկացված լինեն ընթացիկ գործընթացների մասին, և որ քաղաքական անխտիր բոլոր ուժերն անցում կատարեն փակ պայմանավորվածություններից դեպի ժողովրդի համար թափանցիկ որոշումներ:

11:53 13.11.2014 | Մեր հարվածը լինելու է անսպասելի և չափազանց ցավագին. ԼՂՀ պաշտպանության նախարար

Երբ ես դիրքապահ զինվորին հարցնում եմ` ինչպե՞ս ես, նա պատասխանում է` «Պատրաստվում եմ պատերազմի»: Այս պատասխանը շատ բան է ասում մեր բանակի մասին: Զինվորը պետք է պատրաստ լինի պատերազմի, որպեսզի խաղաղություն լինի: Խաղաղությունը գալիս է պատերազմի պատրաստվելով:

11:36 13.11.2014 | Սերժ Սարգսյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):

11:18 13.11.2014 | Ի՞նչ են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը. «ՀԺ»

Օրերս «Ծիրանանոց» ռեստորանում տեղի է ունեցել «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը:

11:07 13.11.2014 | ԼՂՀ-ն դիմել է Կարմիր Խաչին՝ ուղղաթիռի անձնակազմի հարցով. Մովսես Հակոբյան. news.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դիմել է Կարմիր խաչի գրասենյակին, որպեսզի միջնորդ հանդիսանա եւ ուսումնավարժական թռիչք կատարելու ընթացքում ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին հանձնեն Հայաստանին:

11:03 13.11.2014 | Գիշերը Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

10:33 13.11.2014 | Հակառակորդը ողջ գիշեր չի դադարեցրել կրակը. Արծրուն Հովհաննիսյան

ԼՂՀ ՊԲ -ից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, ինչը առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին:

10:26 13.11.2014 | Խոշոր ավտովթար՝ Գյումրում. կան տուժածներ

Նոյեմբերի 13-ին, ժամը 08.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 107 շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

09:00 13.11.2014 | Ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Page 1257 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1252
  • 1253
  • 1254
  • 1255
  • 1256
  • 1257
  • 1258
  • 1259
  • 1260
  • 1261
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը