Բաժիններ՝

Ֆրանսիա-Հայաստան Տնտեսական Համաժողով` Ֆրանսիայի Ազգային ժողովում

Ֆրանսիայում Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը և Ֆրանս-Հայկական Գործարար Համախմբումը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Պր. Վիգեն Չիթեճյանի և Ազգային ժողովի Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի հովանու ներքո, նոյեմբերի 24-ին Ֆրանսիայի ազգային ժողովում կազմակերպում է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համաժողովը «Հայաստան՝ մուտք դեպի Եվրասիական Տնտեսական Շուկա» խորագրով:

Ըստ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական Պալատի ներկայացուցիչ, Ֆրանս-Հայկական Գործարար Համախմբումի նախագահ Վարդան Գաբրիէլեանի, համաժողովի նպատակն է՝ նպաստել Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը՝ հետևելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդի այս տարվա մայիսի 12-ին և 13-ին Հայաստան կատարած այցին:

Հայաստանն ունի զգալի առավելություններ ֆրանսիական ընկերությունների համար, հատկապես նրանց, ովքեր ցանկանում են մտնել Եվրասիական Տնտեսական Միության շուկա:

Իսկ Ֆրանսիան կարևոր շուկա է ոչ միայն հայկական ապրանքատեսակների արտահանման համար, այլ նաև այնպիսի ոլորտների համար ինչպիսիք են տեղեկատվական արհեստագիտությունը, ոսկեգործությունը, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը:

Համաժողովին ներկա կլինեն քաղաքական գործիչներ, գործարարներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Բացի Հայաստանում զարգացման առանցքային ոլորտներից և ներդրողների համար գործարար միջավայրը ներկայացնելուց, կներկայացվեն մի քանի կլոր սեղանների արդյունքներ, որոնք թույլ կտան մասնակիցներին ուսումնասիրել իրավական և ձեռնարկատիրական իրականությունը և այն բնագավառների զարգացումը՝ ինչպիսիք զբոսաշրջությունը, տեղեկատվական արհեստագիտությունը, դեղագործությունը, պանքային համակարգը, գյուղատնտեսությունը՝ գյուղմթերք, գինեգործություն և ոսկերչությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս