04 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

19:50 10.12.2014 | Վնասել են Բերդավան գյուղի սկզբնամասում տեղադրված արագաչափը (տեսանյութ)

Վնասել են Բերդավան գյուղի սկզբնամասում տեղադրված արագաչափը:

19:50 10.12.2014 | Նախախորհրդարան. «Տարօրինակ է, որ ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող անձը բացեիբաց կեղծում է, թե ԱԱԾ-ի և ոստիկանության տարածքը չեն տեսագրվում»

ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով Նախախորհրդարանի անդամների և աջակիցների ավտոմեքենաների հրկիզման դեպքերին, տարօրինակ է համարել, որ դրանք այրվել են այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան: Նա նաև նշել է, որ «Նույնիսկ մեքենա կա, որ պետք է ուրիշ տեղ տեղակայված լիներ, սակայն տեղակայվել է այլ տեղ: Միայն մի դեպքում կա տեսախցիկ, որը ոչինչ էլ չի ֆիքսել: Տարօրինակ գործ է, բայց հաստատ բացահայտվելու է»:

19:30 10.12.2014 | Թունավորում` Վանաձորում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 12.42-ին տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 9-ին ժամը 18.30-ի սահմաններում թունավորման նախանշաններով Վանաձորի ԲԿ է հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչ` 1977 թ. ծնված Մ. Մ.-ը:

19:25 10.12.2014 | Ազատամարտիկներին ծեծի ենթարկողը Վովա Գասպարյանի տեղակալ Լյովա Երանոսյանի թիկնապահներն են եղել. 1in.am

Ազատամարտիկներին ծեծի ենթարկողների մեջ են եղել նաև Վ. Գասպարյանի տեղակալ՝ ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի թիկնապահները:

19:10 10.12.2014 | Չորրորդ երեխան՝ սեփական տնակն ունենալու հույս

«Լվացքը ձեռքով եմ անում, լվացքի մեքենա չունենք: Սառնարան չունենք, բայց պետք էլ չի գալիս, բան չունենք, որ մեջը դնենք, դատարկ սառնարանն ի՞նչ ենք անելու»:

18:30 10.12.2014 | Քաղաքացին հետախուզվում էր գողության մեղադրանքով

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 9-ին, ժամը 10.05-ին, իր տնից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Ալիկ Հ.-ին:

18:05 10.12.2014 | Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

17:50 10.12.2014 | ԴԱՀԿ-ն ապօրինաբար անշարժ գույքը հանել է արգելանքից. Հարուցվել է քրգործ

Քաղաքացի Գևորգ Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

17:38 10.12.2014 | Սուրեն Սարգսյանը պատմում է, թե ինչպես են հարձակվել իր վրա և ծեծել (տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին,առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում 4 դիմակավորված անձինք հարձակվել են ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանի վրա և դաժան ծեծի ենթարկել նրան:

17:30 10.12.2014 | 39-ամյա տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել՝ կնոջ և երեխայի պատճառով. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բժշկական կենտրոն է տեղափոխվել 39-ամյա տղամարդ՝ ձախ նախաբազկի հատվածի կտրած վերքով: Պարզվել է, որ նա նաև օտար մարմին է կուլ տվել:

17:14 10.12.2014 | Տեղի է ունեցել դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

«Եթե մենք ծրագիրը 4 տարի ժամկետով փարձարկում ենք Վայոց Ձորի մարզում, սա դեռ չի նշանակում, թե առաջիկա 4 տարում որևէ այլ մարզում առաջին դասարանցիներին համակարգիչներ չեն տրվելու: Շատ կարևոր է գնահատել ծրագրի արդյունավետությունը և երկու տարի անց, արդեն ունենանլով ծրագրի արդյունավետության մասին վկայող որոշակի տվյալներ, կարող ենք շրջանակները ընդլայնել»:

16:30 10.12.2014 | Հակոբյան փողոցում հետախուզվող է հայտնաբերվել

Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, ինքնակամ բաժին է ներկայացել դեկտեմբերի 5-ից ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող` 1985 թ. ծնված Դավիթ Կ.-ն:

16:29 10.12.2014 | Ավտովթար ՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Москвич-ը և Վազ 2107-ը. կա 5 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզում՝ ժամը 02:00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում բախվել են Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արման Կարապետյանի վարած Վազ 2107 մակնիշի 23 TS 133 համարանիշի և Վաղարշյան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Москвич մակնիշի 34 PC 397 համարանիշի ավտոմեքենաները:

15:50 10.12.2014 | Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի ընթացքը՝ քննարկումների առանցքում

«Մենք թևակոխում ենք ծրագրի ավարտական փուլ, որի արդյունքում բիզնեսն ու ֆիզիկական անձինք կունենան բավարար պայմաններ՝ սահմանահատումն առավել սահուն իրականացնելու համար»,- նշել է նախարարը:

15:18 10.12.2014 | Հաջողություններ` կրթության իրավունքի իրացման գործընթացում

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր առաջին անգամ կլոր սեղանի ձևաչափով Մարդու իրավունքների գրասենյակը հրավիրել էր հանդիպման ՀՀ պետական այն գերատեսչությունների ղեկավարներին, որոնց կառույցները, ըստ օմբուդսմենի, տարվա ընթացքում դրական և արդյունավետ են աշխատել մարդու իրավունքների գործունեության ոլորտում:

14:13 10.12.2014 | Նախախորհրդարանը՝ ազատամարտիկների նկատմամբ բռնությունների վերաբերյալ

Նախախոհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի նկատմամբ ս.թ. դեկտեմբերի 8-ին կատարված բռնության և Սուրեն Սարգսյանին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, դաժանաբար ծեծի ենթարկելու գործողությունները:

13:51 10.12.2014 | Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի գլխավորությամբ:

13:00 10.12.2014 | Ծեծի ընթացքում ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում». aravot.am

Սուրեն Սարգսյանը պատմել է, որ իրեն ծեծի ենթարկող 4 դիմակավորված անձինք իրեն առավոտից սպասելիս են եղել տան բակում ու երբ իրեն տնից դուրս գալիս նկատել են, մեքենայից դուրս են եկել եւ հարձակվել իր վրա: Ծեծի ընթացքում նրանք ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»:

12:54 10.12.2014 | Լեռնային Ղարաբաղը ցանկանում է գոյություն ունենալ. Բակո Սահակյանի հարցազրույցը իտալական IL GIORNO պարբերականին

Մեզ պարտադրեցին անհավասար պատերազմ, բայց չնայած ամեն ինչի, մենք հաղթանակեցինք: Կար արժեհամակարգային անհամաչափություն: Մենք մարտնչում էինք մեր օրրանների և մեր հիմնարար իրավունքների պաշտպանության համար, իսկ ադրբեջանցիները զբաղված էին տարածքային ներխուժմամբ:

12:36 10.12.2014 | Կրեմլը գիտի՝ ում հետ պետք է աշխատել Հայաստանում, իսկ Մոսկվային ավելի հավատարիմ լինելու ընդդիմության փորձերը ծիծաղելի են. 1in.am

«Կրեմլն ընտրում է բոլոր ուժերից այն մեկին, ում հետ ավելի հարմար է աշխատելը, իսկ հարմար է աշխատել այն մեկի հետ, ով ավելի լավ ու ֆիկտիվ է վերահսկում քաղաքական իրադրությունը: Եթե դա պարոն Սարգսյանն է, ավելի հավանական է, որ նա է, նա կաշխատի Սարգսյանի հետ, եթե որոշակի ուժեր է զարգացնում Ծառուկյանը, ապա կհետաքրքրվի Ծառուկյանով, չի հետաքրքրվի Տեր-Պետրոսյանով, քանի որ նրա նկատմամբ վստահություն չի եղել, նա կարող է ռուսական այլ կոալիցիայում կրտսեր գործընկեր լինել»:

12:09 10.12.2014 | Մշտադիտարկում՝ Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ դեկտեմբերի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում՝ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում մշտադիտարկում է նախատեսվում իրականացնել:

11:14 10.12.2014 | Այսօր լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` «Հարավ»մասնաճյուղ` 10:00-12:00 Երվանդ Քոչար փ. 9, 13, Քաջազնունի փ, 4, 4ա, 6 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 12:30-14:30 Քաջազնունի փ. 9, 11 շենքերը, Վարդանանց փ. 96-107 սեփական տները և հարակից հանրային […]

11:07 10.12.2014 | Դիմակավորված անձինք ծեծել են ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի ունեցած հավաստի տեղեկություններով, գիշերը դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին: Վերջինիս տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:

09:45 10.12.2014 | Ավտոճանապարհները՝ այս պահի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

09:01 10.12.2014 | Նոր Խարբերդում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված` ս. թ. դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

00:12 10.12.2014 | Մեկ օր ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Րաֆֆու 111՝ «Յումալյուքս», «Ռաօ-Մարս», «Աստրա» գործարանների, «Ռաօ-Մարս» գործարանի թվով 2 հանրակացարանների, թերզարգացած երեխաների ուսումնարանի և հարակից օբյեկտների ջրամատակարարումը:

23:30 09.12.2014 | Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը:

22:59 09.12.2014 | Արցախի ժողովուրդը վճռական է և պատրաստ պաշտպանելու իր շահերն ու ազատությունները. Բակո Սահակյան

Այս օրը մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ մտավ որպես նոր ճանապարհի սկիզբ, որն ազդարարեց ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային ու ազգային արժեքների վրա հիմնված ազատ ու անկախ պետություն եւ քաղաքացիական հասարակություն կառուցելու արցախահայության անսասան որոշման մասին:

22:53 09.12.2014 | «Քաղաքական հայտարարությունների փոխարեն՝ խիստ պատժել հակառակորդին». ԼՂՀ ԱԺ պատգամավոր. ԳԱԼԱ

«Ուզում են ռեվանշ վերցնել վերջին շրջանում իր ռազմական գործողությունների տապալման քայլի համար, որոշ տեղերում փոքրիկ հաջողությունների հասնեն, որ կարողանան ինչ-որ մի կերպ իրենց տապալումները փակեն»:

22:30 09.12.2014 | Ինչո ՞ վ է պայմանավորված աշնանացանի ցածր ցուցանիշները. պարզաբանում է գյուղնախարարության պատասխանատուն

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանի փոխանցմամբ՝ հանրապետությունում կատարվել է 35 հազ. 820 հեկտար հերկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 16 հազ. 376 հեկտարով կամ 31.4 %-ով: Ցանվել է 28 հազ. 622 հա աշնանացան հացահատիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 17 հազ. 697 հա, կամ 38.2 %-ով:

  • Page 1213 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1208
  • 1209
  • 1210
  • 1211
  • 1212
  • 1213
  • 1214
  • 1215
  • 1216
  • 1217
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը