Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2014թ. նոյեմբերի 1-ից իրականացվում է վերին շնչառական ուղիների հիվանդությունների մշտադիտարկում:
Անցնող Ձիու տարին երջանկություն պարգևեց հայտնի շատ հարսնացուների: Տարին հարսանեկան տրամադրությամբ սկսեց սերիալային դերասանուհի Աննա Մովսեսյանը: Նա և ընտրյալը՝ Վրեժը, ամուսնացան հենց Ամանորի գիշերը:
Դեկտեմբերի 12-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Դեկտեմբերի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Գերմանիայի դեսպաններ Քեթի Լիչի, Ջոն Հեֆերնի և Ռայներ Մորելի հետ:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, առավել ևս, եթե այն կապված է պատգամավորների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ տեղեկատվության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը՝ ներկայացնելով պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված ԱԺ նախագահի դիրքորոշումը:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, կոմբինատից դեպի խտացման արտադրամաս պղնձի խտանյութի տեղափոխման համար նոր կառուցվող խողովակաշարից` Ագարակ քաղաքի «Խվոստ» կոչվող տարածքից, անհայտ անձը կտրել և գողացել է մոտ 80 մ երկարության, 114 մմ տրամագծով խողովակ:
Կոկոսի յուղը գլխավորապես իր այուրվեդիկ նշանակությամբ է մտապահվում: Հատկապես վերջերս սուպերմարկետների եւ դեղատների այցելուները հաճախ են կոկոսի յուղի՝ բերանի առողջությունը պահպանելու հատկության մասին հիշում, սակայն ընթերցողը պետք է տեղյակ լինի, որ հակաբակտերիալ եւ հակասնկային գերհատկություններով օժտված բաղադրիչի առողջարար ազդեցությունները միայն ատամներով չեն սահմանափակվում:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցը, 2014թ. օգոստոսի սկզբերին ծանոթանալով և շուրջ երկու ամիս մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Աննա Մ.-ի հետ, 2014թ. հոկտեմբերից որոշել է իր հետ հարաբերությունները խզելու համար վրեժխնդիր լինել վերջինից, և նրան վարկաբեկել մտերիմների, աշխատակիցների, ազգականների և այլ անձանց շրջանում:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության։
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով Հայաստանում ՏՀՏ ոլորտի կրթական մակարդակի և աշխատաշուկայի պահանջների, ոլորտում առկա խնդիրների մասին, ասաց, որ մարդկային կապիտալի զարգացման ու ձևավորման առումով՝ հիմնականը կրթությունն է, իսկ ՏՀՏ ոլորտի դեպքում՝ ոչ միայն բարձրագույն, այլև հանրակրթական կրթությունը:
Այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հետազոտություն են անցնում 2010 թվականին հայ-ադրբեջանական սահմանն անցած եւ Ադրբեջանում ապաստան ստացած, իսկ այսօր Հայաստան վերադարձած Եղիշե Գևորգյանը եւ նրա ընտանիքը:
Դեկտեմբերի 13-ի գիշերը 16-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսից, 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն:
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում «Միասնություն-2014» զորավարժության ընթացքում ուսումնավարժական թռիչք կատարելու ժամանակ ադրբեջանական կողմը խոցել է հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Օրեր շարունակ ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անհայտ էր։
Նախախորհրդարանի քարտուղարությունը նման իրավիճակում հույժ կարևոր է համարում բռնությունների կանխարգելման և արձագանքման հասարակական-քաղաքական գործուն մեխանիզմի ձևավորումը, որը պետք է կյանքի կոչվի բռնություն չհանդուրժող բոլոր ուժերի ու քաղաքացիների համատեղ ջանքերով՝ անկախ նրանց քաղաքական և գաղափարական տարբերություններից:
Նոյեմբերին գրանցված մահվան 5 դեպքերից 2-ը մարտական են, գրանցվել են ՊԲ հատուկ նշանակության ուժերի իրականացրած՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի տարհանման գործողության ընթացքում։ Մյուս 3-ը արտակարգ պատահարների հետևանք են։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Նախարարը շնորհավորել է պարոն դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան լինելը միաժամանակ և՛ դժվար է, և՛ հեշտ:
«Առաքելություն» կուսակցությունը, մտահոգություն հայտնելով վերջին օրերին կատարված՝ ակնհայտ ահաբեկման նպատակ հետապնդող արարքների վերաբերյալ, դատապարտում է «Նախախորհդարանի» ներկայացուցիչների մեքենաների հրկիզման փորձերը, ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունները:
Չէր անսացել նաև վերջինիս կնոջ և դստեր ներկայությանն ու չհարվածելու խնդրանքներին, շարունակել էր վայրագությունը: Կյանքից զրկելու դիտավորությամբ, առանձին դաժանությամբ, բացառիկ անգթություն ցուցաբերելով, հարձակվել ու դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Հարությունյանի կրծքավանդակին ու մարմնի այլ մասերին, առողջությանը պատճառել ծանր վնաս:
Երգիչ Ռազմիկ Ամյանը նոր տեսահոլովակ է նկարահանել, երգը կոչվում է՝ «Աշուղ Ռազո»:
2015 թվականին երգիչ Արամեն իր երկրպագուներին կներկայանա կրկին աշխույժ և ռիթմիկ երգով: Նոր երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը:
Հունական ընկույզը մի շարք օգտակար նյութերի բնական աղբյուր է, այդ թվում՝ օմեգա-3 ճարպաթթուների, եւ արդեն ապացուցված է, որ դրանք պաշտպանում են սրտային հիվանդություններից։
Դեկտեմբերի 11-ին, ժամը 6.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1970 թ. ծնված Արմենուհի Ղ.-ին, 1990 թ. ծնված Մարիետտա Ճ.-ին և 1991 թ. ծնված Անի Ճ.-ին:
Շաբաթվա լրատվության երգիծական ամփոփում: Դիտեք ԱրմՆյուզի եթերում ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 23:30, կրկնություններ` երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ 17:20:
Այսօր ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել դեռևս 2010 թվականին հայ-ադրբեջանական սահմանը հատած Գևորգյանների` 5 հոգանոց ընտանիքին:
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում պետք է կայանար Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը։
«Թե ներկաներն են ճիշտ, թե՝ բացակաները…»,- ի՜նչ սիրուն բան ասեց Մաեստրո Տիգրան Մանսուրյանը, երբ լուսահոգի Սամվել Մկրտչյանը «Բլումի օրն» իր շուրջն էր հավաքել «իր սիրելի մարդկանց»:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արգել գյուղում քաղաքացի Ժուլվերտ Սայադյանի սպանության դեպքի առթիվ, միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձին քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
Դեկտեմբերի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքները:
«Կուզեն կբացահայտեն, կուզեն՝ ոչ», – ասաց ազատամարտիկը՝ կարծիք հայտնելով, որ համակարգը պատվերով է աշխատում։ Ապա նաեւ ավելացրեց. «Հանգուցյալից ի՞նչ պահանջես»: