Բաժիններ՝

Մշտադիտարկում՝ Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ դեկտեմբերի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում՝ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում մշտադիտարկում է նախատեսվում իրականացնել: Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շարովն ու Սայմոն Թիլլերը:

Շփման գծի հակառակ կողմում մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Պյոտր Սվեդբերգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031