«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված` ս. թ. դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Լոռու մարզի վիճակն անհամեմատելի է Շիրակի մարզի անօթեւանների քանակի եւ տնակային ավանների հետ, բայց Լոռու մարզում էլ, 26 տարի անց, տնակային ավաններ ունենք, չամրացված վթարային շենքեր, քանդման ենթակա շենքեր, որտեղ մարդիկ ապրում են, ամեն քնելուց առաջ աղոթելով, որ առավոտյան արթնանան՝ շենքը կանգուն լինի:
Հերթական փլուզումը Գյումրիում. Ազդարար լրատվականին այս անգամ ահազանգել էին Լալայան 1/1 շենքի բնակիչները: Փլուզվել էր շենքի կտուրը: Տանիքի փլուզման պատճառով շենքի երկու ընտանիք հայտնվել են անելաների վիճակում:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1967 թ. ծնված Միքայել Վ.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, ոմն Հայկ Ա.Ահարոնյան փողոցում նստել է իր վարած «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել վարել Նար-Դոսի փողոց:
Շաբաթն առնվազն մեկ անգամ փոստատարը բերում էր Ձեր «իրավապահ» մարմինների ահասարսուռ վճիռները. մեղավոր է, մեղավոր է, մեղավոր է, մեղավոր է… Վերջապես բերեց մորս բնակարանի վրա արգելանք դնելու մասին վճիռը: «Բալա ջան, երբ 37 թվականին հորս տարան և մեզ վտարեցին մեր տնից, հետո էս տունը տվեցին: Հիմա ի՞նչ ենք անելու»,- անընդհատ հարցնում է նա ինձ, իսկ ես մտածում եմ՝ թող աշխարհում և ոչ մի մայր այլևս ստիպված չլինի այսպիսի դաժանություններ տեսնել:
Ավազակային հարձակումներ կանանց նկատմամբ:
Թանկացել է պանիրը` 50 տոկոսով: Անցած տարի գնորդները մեկ կիլոգրամի համար վճարում էին 1200 դրամ, այս տարի` 1800 դրամ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Էջմիածնի հարակից գյուղերից մեկի 26-ամյա բնակչուհին բողոք է ներկայացրել՝ հայտարարելով, որ իրեն բռնաբարել են իրենց իսկ տանը:
Քաղաքացի Անի Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ և Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ին, 16-րդ թաղամասի թիվ 41 շենքի մոտից «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ն:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող պարիսպը (երկարությունը` 30մ, բարձրությունը` 6 մ) գտնվում է վթարային վիճակում. առկա է փլուզման վտանգ:
Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և գոհունակությամբ փաստել, որ անցնող 2014 թվականը հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար խոստումնալից ու կարևոր տարի է և այն, անկասկած, երկու երկրների փոխհարաբերություններն ավելի խորացնելու նոր հեռանկարներ է բացում:
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Գարեգին Ավետիսյանը կտրել է դաստակը:
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` դեկտեմբերի 9-ից 11-ը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին» պայմանագրի նախագծի քննարկման և վերջնական համաձայնեցման նպատակով` Հայաստանի Հանրապետությունում ՊՆ մասնագետների հետ կաշխատի ՌԴ ՊՆ փորձագետների խումբը:
ՀՀ Սյունիքի մարզի Ծավ և Շիշկերտ գյուղերն իրար կապող միջպետական Մ17 ճանապարհից դեպի Շիշկերտ տանող ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում դեկտեմբերի 6-ին տեղի էր ունեցել խոշոր փլուզում:
Ադրբեջանը պետք է քաղաքական հարթակներում զգա, որ իր նկատմամբ կա ընդգծված վերաբերմունք և խաղաղ գործընթացը ձախողելու դեպքում հայնտվելու է միջազգային հանրության ուղիղ թիրախի ներքո, ինչն այսօր Ադրբեջանում չեն գիտակցում:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 8-ին, ժամը 16.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և ոստիկանության ծառայողների հետ բաժին ներկայացել 1986 թ. ծնված Սամվել Հ.-ն:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-ին հանդիպել է «Սինջար եզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանի, ՀԿ-ի անդամներ Մամե Ամիրանի, Համլետ Սմոյանի եւ եզդիական համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Հայկական կողմն ադրբեջանական սահմանին դիվերսիա չի իրականացրել, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առնվազն անհեթեթություն է:
Այսօր, դեկտեմբերի 9-ին, ողջ աշխարհում նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այն առիթ է, որպեսզի փորձագետները և հակակոռուպցիոն ուղղվածության հասարակական կազմակերպությունները, պետական գործիչները և պաշտոնյաները, գործարար ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաև հանրությունն ընդհանրապես, ի մի բերեն վերջին տարվա ձեռքբերումները և ձախողումները, և, վերլուծելով դրանք, նախանշեն ապագա անելիքները կոռուպցիայի նվազեցման և դրա հետևանքների չեզոքացման ուղղությամբ:
Պարզվել է, որ մարմնավաճառը տղամարդկանցից մեկին պատկանող խանութից 20 հազար դրամ եւ նույնքան դրամի սահմաններում մթերք է վերցրել` խոստանալով վճարել` նրա հետ սեռական հարաբերություն ունենալով:
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Յան Բլումը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանը ստորագրել են վարկային և ծրագրային համաձայնագրեր: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով KFW բանկը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 85.2 մլն եվրո արժողությամբ վարկ` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տրամադրած ֆինանսական միջոցներից:
«Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մահափորձ անելով՝ ռեժիմը սխալվել է։ Եվ սխալվել է ոչ այն պատճառով, որ Գևորգը մյուսներից առանձնանում է կամ ավելի լավն է, այլ այն պատճառով, որ հիմա կա մի նոր սերունդ, ում հնարավոր չէ՛ ահաբեկելով կամ վախեցնելով հեռացնել պայքարից։ Ահա այսօր էլ Գևորգը կանգնած է մեր կողքին»,- իր խոսքում նշեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:
Երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի Կարմիր կամրջի հատվածում փորձել է ինքնասպան լինել 28-ամյա մի կին:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքից դեպի Ղշլաղ գյուղ տանող ավտոճանապարհին ծառը քամուց շրջվել է` երթևեկությունը դարձնելով երկկողմանի անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքին կկատարվի վերջնահաշվարկ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի եւ դրան հավասարեցված այլ վճարումների մասով):