ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, ելույթ ունենալով Ուսանողական միության անդամների առջև՝ ասաց, որ Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը մշտապես ուշադրություն է դարձնում երիտասարդների խնդիրներին, հիշեցրեց, որ ՍԴՀԿ 1887 թ-ին Ժնևում հիմնադրվել է հենց ուսանողների կողմից:
«Այս պահի դրությամբ, պարոն վարչապետ, գնաճը փոխարժեքին համահունչ է, բայց ուսումնասիրությունները շարունակվում են, և ավարտելուց հետո մենք վերջնական տվյալները կներկայացնենք»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործակալության «Տեմպուս և երկկորղմ համագործակցության» ծրագրի ղեկավար Քլաուս Հաուպտին:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը աշխատանքային այցով Երևան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:
NEWS.am-ի տեղեկություններով դեկտեմբերի 10-ին վաղ առավոտյան երեւանյան հյուրանոցներից մեկից ոստիկանություն են տարվել մի խումբ չինուհիներ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Եթե ուռուցքը տարածվել է այն աստիճան, որ տեղի է ունեցել կերակրափողի տեղաշարժ կամ ճնշում, կարելի է ջանալ բարելավել հիվանդի կյանքի որակը, օրինակ, կերակրափողի ախտահարված հատվածի լայնացման նպատակով կիրառվող ստենտերի օգնությամբ կամ դրա տեղային ճառագայթմամբ՝ ուռուցքը փոքրացնելու նպատակով:
«Լարվածությունը միշտ էլ կլինի, մենք պետք է միշտ պատրաստ լինենք, պարբերաբար հարված հասցնենք նրանց, որ իրենք հասկանան, որ մենք պատրաստ ենք բոլոր այն պրովոկացիաններին, ինչ իրենք անում են»:
Վթարի հետևանքով 36-ամյա Արայիկ Ադամյանը տեղում մահացել է, իսկ 37-ամյա Գարիկ Մանուկյանը և «SIAT» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (տվյալները ճշտվում են) ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Նա նշեց, որ հակառակորդը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը՝ արձակելով ավելի քան 200 կրակոց:
Դեմիրճյանը 4 երեխաների և կնոջ հետ ապրում է Սոչիում: Աշխատել է էլեկտրիկ՝ օլիմպիական կամավորների համար կառուցվող շենքերում:
Բժիշկներն անընդհատ հիշեցում են, թե ինչ կարևոր է աղիքային ֆլորայի բալանսը պահպանելը: Հավասարակշռության կորստի պատճառով զարգանում են լուրջ հիվանդություններ: Սակայն շատերը մոռանում են, որ բակտերիաները չեն գրոհի եթե նախօրոք չսեղմեք «մեկնարկի կոճակը»: Աղիքային ցուպիկը աննկատ կմնա ներսում, եթե օրինակ դրան «չկերակրեք» փչացած մսով: Պարզապես հարկավոր է իմանալ՝ ինչպես վարվել, ու հետևել կոնկրետ կանոնների:
Աշխարհահռչակ երաժիշտ, երգիչ-երգահան Սթինգը ցնցել է հանդիսատեսին` ամերիկյան հեռուստաշոուի ընթացքում կատարելով հեռախոսների` զանգերի համար նախատեսված երաժշտությունները:
Ծաթերի գյուղապետարանում անհամեմատ քիչ մարդ է աշխատում: Բյուջեն էլ փոքր է, և գյուղում դրական փոփոխությունների հնարավորություն չի տալիս:
Գյումրեցի Էրզրումյանները մնացել են բաց երկնքի տակ: Կեսգիշերին փլուզվել է տնակի առաստաղը: 8 հոգանոց այս ընտանիքն ապրում է Հովսեփյան 231/516 տնակում արդեն 9 տարի:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը:
Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 28-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով:
Հարկահավաքության համար Շիրակի մարզը դրական գնահատականի է արժանացել: 2014թ-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների 11 ամսվա բյուջեով հաստատագրված սեփական եկամուտների կատարողականը կազմել է 90 տոկոս:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Քաղաքացիական պայմանագիր» միավորումը իրավապահ մարմիններից խստորեն պահանջում է բացահայտել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ընդդիմադիր գործիչների դեմ հարձակումների բոլոր դեպքերը:
«Եթե մենք մտնում ենք Մաքսային միություն, ապա մենք մտնում ենք մի ոլորտ, որտեղ կոռուպցիան ավելի մեծ ծավալներ ունի, քան Հայաստանում: Գտնում են, որ Հայաստանը կոռումպացված է դարձել Ռուսաստանի, Թուրքիայի հետ միավորվելու, շփվելու արդյունքում: Տեսեք, Եվրոպայի և Ամերիկայի հայերը, օրինակ, ավելի օրինապաշտ են և այդ արատներից բավականին հեռու»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ կապ ունեն իրար հետ մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է. հաղթել՝ սանձելով պատերազմը» գրքի շնորհանդեսին: Ժողովածուն ներառում է ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:
Ի պատասխան Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, թե կա ընդամենը մեկ տեսախցիկ, որը ոչինչ չի ֆիքսել, Նախախորհրդարանը ներկայացնում է ԱԱԾ-ի շենքի դիմաց Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի ավտոմեքենայի հրկիզման դեպքի տեսագրության մի դրվագ: Տեսագրությունը կատարվել է մոտակա խանութներից մեկի տեսախցիկով: Տեսանյութում պարզ երևում է, որ ավտոմեքենան հրկիզողը շատ ինքնավստահ է, բացարձակապես չի շտապում ու խուճապի չի մատնվում և որևէ ջանք չի գործադրում ԱԱԾ-ի տեսախցիկներից դեմքը թաքցնելու համար:
Նախօրեին գողության դեպք է գրանցվել Դավիթաշենի «Լիոն» գեղեցկության սրահում:
«Ժառանգություն» կուսակցությունն այս դեպքերի առնչությամբ իր զորակցությունն է հայտնում արդար պայքարի ելած բոլոր քաղաքացիներին, ազատամարտիկներին` կոչ անելով միասնական լինել ապօրինի իշխանությունների դեմ պայքարում եւ իրապես ազատ, անկախ ու իրավական Հայաստան կառուցելու գործում:
Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի նախկին մասնաճյուղերը միավորվելով՝ ստեղծվել է «Հայփոստ արեւելք» մասնաճյուղը, որը ղեկավարում է Սեւանի նախկին մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը: Տավուշի մարզի 4 տարածաշրջաններում մասնաճյուղերի վերացումով բավական թվով աշխատողներ են կրճատվել:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 23 ավտոմեքենա. 14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 9-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Դեկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու, Նախախորհրդարանի Կապանի գրասենյակի պատասխանատու Գևորգ Գասպարյանին առաջարկել է հանդիպել Սուրիկ Խաչատրյանի հետ:
Շատերը կարծում են՝ վիտամն C-ն օգնում է պայքարել մրսածության դեմ: Իրականում, գրիպի ժամանակ վիտամին C-ի մեծ քանակների ընդունման նպատակահարմարության մասին ապացույցներ չկան: Այն չի վնասում, սակայն օգտակար էլ չէ: