Բաժիններ՝

Նախախորհրդարանը՝ ազատամարտիկների նկատմամբ բռնությունների վերաբերյալ

Նախախոհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի նկատմամբ ս.թ. դեկտեմբերի 8-ին կատարված բռնության և Սուրեն Սարգսյանին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, դաժանաբար ծեծի ենթարկելու գործողությունները:

Այս բռնությունների հեղինակը ապազգային և հանցավոր ռեժիմն է, որի նպատակն է ազգային արժանապատվության և ազատագրական ոգու կրողների՝ ազատամարտիկների նկատմամբ անպատիժ ոտնձգությունները սովորական երևույթի վերածելու միջոցով ահաբեկել ու պայքարից հետ պահել մեր ժողովրդին:

Նախախորհրդարանի քարտուղարությունն իր զորակցությունն է հայտնում բոլոր պայքարող ազատամարտիկներին՝ միևնույն ժամանակ նրանց կոչ անելով հեռու մնալ ռեժիմի ու նրա վերահսկողության տակ գտնվող տիտղոսակիր ընդդիմության կեղծ հակամարտությունից և օր առաջ միանալ ռեժիմի հեռացման ու հայկական պետության կառուցման ազգային-ազատագրական պայքարին:

Նախախորհրդարան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031