
«Քաղաքական հայտարարությունների փոխարեն՝ խիստ պատժել հակառակորդին». ԼՂՀ ԱԺ պատգամավոր. ԳԱԼԱ

«Ուզում են ռեվանշ վերցնել վերջին շրջանում իր ռազմական գործողությունների տապալման քայլի համար, որոշ տեղերում փոքրիկ հաջողությունների հասնեն, որ կարողանան ինչ-որ մի կերպ իրենց տապալումները փակեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Սարգսյանը երեկ երեկոյան հակառակորդ կողմի ձեռնարկած հերթական դիվերսիոն գործողությունը: Ավելին, ըստ Արցախի պատգամավորի, ժամանակն է, որպեսզի հայկական երկու հանրապետությունները նման դեպքերում չսահմանափակվեն միայն քաղաքական հայտարարություններ հնչեցնելով:
Արմեն Սարգսյանն այն համոզմանն է, որ թշնամուն պետք է արժանի հակահարված տալ.
«Ուրիշ ելք չկա, այդ ամենին պատասխանել միայն քաղաքական հայտարարություններով եւ փորձել միայն քաղաքական լեզվով խոսել, դա ճիշտ չի, եւ ամեն մի ադրբեջանական սադրանքի պետք է շատ ավելի խիստ ձեւով պատժել, որպեսզի տեղում դժգոհություն սկիզբ առնի ադրբեջանական բանակի հրամանատարության դեմ: Մենք այդ առումով հաջողություններ ունեցել ենք, երբ մեր բանակը պատժիչ պատասխան գործողություններ է արել, եւ շատ դեպքերում ադրբեջանցի զինվորները հրաժարվել են կատարել հրամանատարների հրամանները»,- գտնում է Արցախի ԱԺ պատգամավորը:
Ըստ Արմեն Սարգսյանի՝ նույն օրերին, երբ Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող տարբեր միջազգային կառույցներ կոչ են անում գնալ խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհով՝ առանց բռնի գործողությունների, Ադրբեջանի բանակը դիվերսիոն գործողություն է իրականացնում:
Մանրամասներն` այստեղ