Ծրագրի ղեկավար Արմենուհի Կյուրեղյանը նշում է, որ Լոռու մարզի գյուղական համայնքներում առկա է տեղական ինքնակառավարման գործընթացին երիտասարդ կանանց մասնակցության ցածր մակարդակ: Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, հարցվածների միայն 14%-ն է ցանկանում ընդգրկվել տեղական նշանակության որևէ հարցի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում:
Շաբաթվա ընթացքում հակառակորդը կիրառել է նաև նռնականետեր, խոշոր և փորք տրամաչափի դիպուկահար և գնդացրային զինատեսակներ:
Ոստիկաններին հաջողվել է պարզել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Գյումրիում գործունեություն ծավալող Թամարա Յայլոյանի բնակարանի ապակիների կոտրվելու պատճառը: Ըստ ոստիկանների, կատարվածը տվյալ տարածքում շուն վնասազերծող որսորդի անզգուշության հետևանք է:
«Շուրջ 10 կրակոց է արձակել, որոնցից մի քանիսը դիպչել են Աղասու ոտքերին` ծնկից ներքև: Այժմ հիվանդանոցում ենք, ռենտգեն պետք է անենք: Բժիշկներն ասում են, որ, բարեբախտաբար, գնդակները ոսկորին չեն դիպչել: Աղասու վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում»:
«Նորմալ, աշխատավոր, բանվոր մարդիկ են, մեկը գնում է Ռուսաստան, գալիս, մեկն այստեղ է մեքենա քշում, բանվորություն անում, ինչ պատահի, ընտանիք է պահում: Ինձ հայտնեցին, որ ինչ-որ լուրջ բան չկա, անձնական վիրավորանք է եղել»:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Հայ-Հունական պետական քոլեջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մի բան էլ չեմ հասկանում. ժամանակին Վարդան Օսկանյանը Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը քննադատելիս մեխ էր դարձրել այն, որ ինքը ոչ թե դեմ է կառավարական մակարդակով հայ-թուրքական հանդիպումներին (որովհետեւ նույնիսկ իր պաշտոնավարման շրջանում եվրոպական մայրաքաղաքներում տարբեր գաղտնի հանդիպումներ են եղել, հետևաբար, ինքն իրեն չի քննադատի), այլ որ այս իշխանությունները դա հրապարակայնեցրին, իսկ Թուրքիային ձեռնտու է դա, քանի որ շահարկում է:
Շնորհիվ ակտիվ ֆերմենտների՝ մեղրը հանում է նաև վտանգի զգացողությունը: Գիտնականներն անցկացրել են փորձը կրծողների վրա:
Ուրախության, անզուսպ հիացմունքի ու երջանկության զգացողությանն օգնում է էնդորֆին հորմոնը: Նրա դերն օրգանիզմում իսկապես անգին է, քանի որ այն ի վիճակի է անգամ բթացնել ցավի զգացումը:
«Չեմ ցանկանում այդ նյութերին վերաբերող որևէ բան ասել, պարզապես թող յուրաքանչյուրն իր հերթին ձգտի Թաթայի չափ աշխարհով մեկ հայրենասիրություն սփռել: Իսկ հատուկ մեր օրերի «ինկվիզիտորներին» կցանկանայի հիշեցնել, որ համերգներն իրականացվել են Ստամբուլում հայկական վարժարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, ու կազմակերպիչները հասույթը փոխանցել են վարժարանին»:
Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով, կազմակերպությունը նախաձեռնել է «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին»ակցիա։
Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին:
Արցախյան ազատամարտի մասնակիցների դեմ կատարված բռնարարքների հաջորդ իսկ օրն առաջիններից մեկն եմ հրապարակավ դատապարտել ազատամարտիկի արժանապատվությունը վիրավորելու յուրաքանչյուր դրսևորում և խոստացել եմ հնարավորությունների սահմաններում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները, որից հետո տալ համարժեք գնահատական:
«Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ անհարկի մեկնաբանություններից ու վաղօրոք կատարված եզրահանգումներից, քանզի գործը գտնվում է բացառապես իրավական տիրույթում»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Գևորգյանն ազատվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից: Մեկ այլ հրամանագրով Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ է նշանակվել Վաչե Գաբրիելյանը:
«Ֆուլ հաուս» սուիթքոմում նկարահանված ռուս գեղեցկուհին Ելիզավետա Պոդոբր
«Իմ տեղեկություններով՝ ինչ-որ մեկը զանգել է, կանչել դուրս ու ծեծել: Ես հիմա հիվանդանոցում եմ, հիմա սիստեմայի տակ է, խոսել չի կարողանում»,- ասել է նա:
Բացահայտվել է խարդախության՝ 9, յուրացման 4 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
ԽՍՀՄ տարիներին Գյումրիում եղել են ընտանիքներ, ովքեր բնակարանի բարելավման կարիք են ունեցել, այդ նպատակով հերթագրվել են նոր, ավելի մեծ չափերի բնակարաններ ստանալու համար, սակայն 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով չեն հասցրել ստանալ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր Նորքի 7-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Դեկտեմբերի 15-ից Երևան քաղաքի Տիգրանյան-Ադոնց և Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ.
Մոտ 40 րոպե առաջ հարձակման նոր դեպք է տեղի ունեցել: Այս անգամ անհայտ անձինք հարձակվել են Հայ ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի վրա: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Կայքի տեղեկություններով, 2 հոգի զանգել են Փիլիպոսյանի բջջային հեռախոսին եւ խնդրել են դուրս գալ տնից:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 2.10-ին, Սոթքի ոսկու հանքի անվտանգության աշխատակցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի վարչական շենքերի տարածքում, ծառայություն կատարելու ժամանակ կայանատեղում կայանված բեռնատար ավտոմեքենաներից դիզելային վառելիք գողանալու պահին բռնվել են եղբայրներ՝ 1982 թ. ծնված Գրիշա և 1987 թ. ծնված Գեղամ Կ.-երին:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ե.Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 11-ին Արգել գյուղում քաղաքացի Ժուլվերտ Սայադյանի սպանության մեջ կասկածվող Հ.Մարտիրոսյանն այսօր ձերբակալվել է. նա ներկայացել է ինքնակամ՝ մեղայականով։
«Երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունները լուրջ խնդիր են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ըստ տարբեր կազմակերպությունների հետազոտությունների` ամբողջ աշխարհում կա մոտ 2 միլիարդ երեխա, որոնցից մոտ կեսը ենթարկվում է բռնության»,- այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը:
Սավոյան փողոցի 224 տարածքի մոդուլներ կոչվող տնակներում ընդհանուր առմամբ բնակվում են 11 ընտանիք:
Դեկտեմբերի 10-ին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել, որ նախորդ օրը հարձակման ու ծեծի են ենթարկվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: