Կրեմլը գիտի՝ ում հետ պետք է աշխատել Հայաստանում, իսկ Մոսկվային ավելի հավատարիմ լինելու ընդդիմության փորձերը ծիծաղելի են. 1in.am

Հայաստանյան ընդդիմությունը հայտնվել է տրագիկոմեդիկ վիճակում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուսաստանցի հեղինակավոր վերլուծաբան Վադիմ Դուբնովն՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացմանը ու եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներում առաջացած խնդիրներին:

Նա նշել է, որ Պուտինի ամենամյա ուղերձը, թեև ԵՏՄ-ի մասով կարճ էր, տրամաբանական ու համակարգային էր: Ըստ նրա՝ Պուտինը ժամանակի մեջ չտեղավորվեց իր ելույթն ընթերցելիս, որի պատճառով էլ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին չանդրադարձավ հանգամանորեն: Իր դերակատարությունն ունեցավ նաև, ըստ Դուբնովի, այն, որ այդ միջոցառման նախօրեին սկսվեց լուրջ առևտրային պատերազմ Բելառուսի հետ, բարդացան եվրասիական հարաբերությունները Ղազախստանի հետ և, մեծ հաշվով, այդ մթնոլորտում խոսել եվրասիական պրոյեկտների մասին ճիշտ չէր լինի:

Ինչ վերաբերում է Հայաստանին, Դուբնովն ասել է, որ հայաստանյան ընդդիմության փորձերը՝ ավելի հավատարիմ լինել Կրեմլին, քան իշխանություններն են, տրագիկոմեդիկ տեսք ունեն, քանի որ Կրեմլը վստահ գիտի, թե ում վրա կարելի է հույսը դնել Հայաստանում: «Կրեմլն ընտրում է բոլոր ուժերից այն մեկին, ում հետ ավելի հարմար է աշխատելը, իսկ հարմար է աշխատել այն մեկի հետ, ով ավելի լավ ու ֆիկտիվ է վերահսկում քաղաքական իրադրությունը: Եթե դա պարոն Սարգսյանն է, ավելի հավանական է, որ նա է, նա կաշխատի Սարգսյանի հետ, եթե որոշակի ուժեր է զարգացնում Ծառուկյանը, ապա կհետաքրքրվի Ծառուկյանով, չի հետաքրքրվի Տեր-Պետրոսյանով, քանի որ նրա նկատմամբ վստահություն չի եղել, նա կարող է ռուսական այլ կոալիցիայում կրտսեր գործընկեր լինել: Չգիտեմ՝ դա նրան որքանով ձեռնտու կլինի: Կրեմլի համար ընդդիմության խաղերն այդքան էլ կարևոր չեն, որովհետև նա գիտի, որ ցանկացած քաղաքական ուժ Հայաստանում իրեն անպայմանորեն դրսևորելու է որպես պրոռուսական՝ միայն նրա համար, որ մոտ լինի իշխանությանը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս