Բաժիններ՝

Շքամուտքում տարածված բենզինի հոտից պարզվել է, որ քաղաքացին թմրամիջոց է պատրաստել իր համար

Հունվարի 19-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Քանաքեռի փողոցի թիվ 6 շենքի մուտքում բենզինի հոտ է տարածվել:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը բնակարաններից մեկի հյուրասենյակում հայտնաբերել է ներարկիչ` դեղին հեղուկով, 2 դատարկ ներարկիչ, ասեղներ, օգտագործված բամբակ, իսկ նույն բնակարանի բնակիչ, 1983 թ. ծնված Էրիկ Ե.-ն խոհանոցից ներկայացրել է լիմոնի աղ, պլաստմասե 2 շշերի մեջ լցված բենզին, պլաստմասե դատարկ շիշ, ափսե, բամբակ և «Լիդոկային» դեղամիջոցի դատարկ սրվակ:

Էրիկ Ե.-ն նույն օրը, ժամը 13.30-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործելու համար:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս