ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի տեղի ունենա առավելագույնս արդար դատարավություն. ՀՀ վարչապետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Կառավարությունը կանեն ամեն ինչ, որպեսզի գյումրեցիների` Գյումրու ոճրագործությունը բացահայտելու պահանջի իրականացման համար տեղի ունենա առավելագույնս արդար դատավարություն: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից ողջ մնացած և հունվարի 19-ին Երևանում մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստից հետո:
Նա ցավակցել է գյումրեցիներին և հայ ժողովրդին՝ ասելով, որ սա ոչ միայն գյումրեցիների, այլ ողջ հայ ժողովրդի վիշտն է: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ պետք է ձեռնարկվեն այնպիսի քայլեր, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկվեն: