«Չեմ կարծում, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարը այս ամենի հիմնական մեղավորն է». Ա. Հովհաննիսյան. tert.am
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին բավականին լավ հրամատար է և իր նշանակման օրից բազմաթիվ փոփոխություններ է իրականացրել ռազմաբազայում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդի մեջ որքանո՞վ է մեղավոր ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը:
«Նա բարձր մակարդակի հրամանատար է և իր նշանակումից հետո ամրապնդել է բազան՝ ուժեղացրել է կարգապահությունը, մարտական պատրաստավածությունը: Մեզ հետ համագործակցությունը շատ լավ է իրականացվում: Ամեն հրամանատար իր ենթակաների համար, իհա´րկե, պատասխանատվություն կրում է՝ անկախ ամեն ինչից, բայց չեմ կարծում՝ հրամանատարը այս ամենի հիմնական մեղավորն է, հատկապես՝ հաշվի առնելով, որ Պերմյակովը շատ կարճ ժամանակ է, որ ծառայում է իր կողմից ղեկավարվող ռազմաբազայում: Իսկ զինվորների համալրման համար բազայի հրամանատարությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում: Այսինքն՝ հրամատարը մեղավոր չէ, որ այդ զինվորը ծառայում է հենց իր կողմից ղեկավարվող ռազմաբազայում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: