09 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

10:38 11.04.2015 | ՀՀ ԿԲ-ն պատրաստվում է ապրիլի վերջին տասնօրյակում դոլարի մեծածավալ գնումներ իրականացնել. «ՀԺ»

ՀՀ կենտրոնական բանկը պատրաստվում է ապրիլի վերջին տասնօրյակում Հայաստանի արտարժութային շուկայից դոլարի մեծածավալ գնումներ իրականացնել դրամի կտրուկ արժևորում թույլ չտալու նպատակով:

10:28 11.04.2015 | Վ.Պուտինը գալու է Հայաստան. Վահրամ Բաղդասարյան. ԳԱԼԱ

Ամենահզոր երկրներից մեկի նախագահն է, չգիտենք՝ վաղը կամ մյուս օրը ինչ կլինի: Համենայնդեպս, որևէ փոփոխություն նախնական պայմանավորվածության հետ կապված, չկա, բայց մարդիկ իրենց երաշխիքների համար են այդպես ասում: Խոսնակը այլ բան չի կարող ասել, նա չի կարող ասել, որ ամսի 24-ին՝ ժամը 11-ին, մենք պետք է լինենք այսինչ կետու

01:42 11.04.2015 | Միջադեպ Մալխաս ակումբում. Քիմ Քարդաշյանի ՀՀ պատվիրակության ներկայացուցիչը վիրավորել է երգչուհի Ալինա Կիրակոսյանին

168-ի հետ զրույցում Ալինան մանրամասն ներկայացրեց միջադեպը. «Այսօր ինձ հրավիրել էին Մալխաս ակումբ՝ երգելու: Քիմն ու քույրը այնտեղ հյուր էին: Ելույթիցս առաջ Քիմի պատվիրակության անդամներից մեկին(ամերիկացի աղջիկ էր) ուրիշ ակումբի այցեքարտ տվեցի, նա էլ ասաց, որ կփոխանցի Քիմին: Բայց հայկական պատվիրակությունից մի անդաստիարակ աղջիկ մեծ աղմուկ բարձրացրեց՝ թե դու ո՞վ ես, որ Քիմին այցեքարտ փոխանցես, դու այսօր չես երգելու

00:44 11.04.2015 | Գյումրիում անակնկալ են պատրաստել Քիմ Քարդաշյանի համար. aravot.am

Ես Քիմին կուզենայի առաջարկե՝լ արդյոք ինքը պատրաստ չէ՞ վերանայել պատմական անցյալը, քանի որ պիտի գա Գյումրի եւ գտնի իր արմատները ու ֆիլմ նկարի իր ընտանիքի պատմության վերաբերյալ, թո՛ղ մի քիչ ավելի խորանա, իմանա մանրամասնությունները, նրբությունները եւ Ամերիկայի այսօրվա նախագահին, որը սեւամորթ է, իր սկզբունքայնությամբ, սիրաշահելով կամ ճանաչված դեմք լինելով՝ մոտենա ու ասի՝ գիտեք, պարոն նախագահ, ես քո ազգին շատ սիրել, հարգել եմ, նույնիսկ դա ցույց եմ տվել իմ ամուսնությամբ, սեւամորթից երեխա ունեմ, կխնդրեմ, որ ընդունենք իմ ազգին, որի արմատները ես գտել եմ, գիտեմ ովքեր են:

23:40 10.04.2015 | «Պարզապես Քիմ Քարդաշյանն իրեն կարողանում է ճիշտ վաճառել». Ջուսին զարմացրել է ժողովրդի «ոչ ցիվիլ» պահվածքը. armlur.am

Ժողովրդի մեծ մասն իրեն «ոչ ցիվիլ» է պահում: Ինչո՞ւ են վրա տվել այդ աղջկան: Շատ տղամարդիկ իրենց կանանց ու ընկերուհիներին թողեցին, գնացին Քիմի դեմը կանգնեցին, որ նկարվեն հետը: Դա սիրուն չի:շ Էլի թող դիմավորեն, էլի հավաքվեն, բայց ոչ գժերի պես: Ամբողջ սոցկայքերը փոխադարձ վիրավորանքներով են պատվել:

23:33 10.04.2015 | Հայտնաբերվել է «ՎԻՊ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրենի BMW-ն, որով նա մահվան ելքով վրաերթ էր կատարել. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 10-ին, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի բնակիչ, 36-ամյա Հայկ Ոսկանյանի վարած BMW մակնիշի 555 ՕV 10 համարանիշի ավտոմեքենան:

23:10 10.04.2015 | Գողության փորձ` Սոթքի ոսկու հանքի հանքախորշից

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներն օրերս ուշ երեկոյան, Սոթքի ոսկու հանքի մի հանքախորշից դուրս գալու պահին, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Խորեն Ս.-ին:

22:48 10.04.2015 | Շիրակի մարզում անասնապահները ճգնաժամի մեջ են

Շիրակի մարզում անասնապահները ճգնաժամի մեջ են: Կենդանիներին կերակրելու համար ամբարած պաշարը վերջացել է, իսկ դաշտերում աճած խոտ չկա:

22:10 10.04.2015 | Շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել

Ապրիլի 8-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Քնարիկ Հ.-ն, Սենիկ Ռ.-ն, Դավիթ Ռ.-ն և Մերի Տ.-ն:

21:55 10.04.2015 | Ուշադրություն. 22-ամյա աղջիկը որոնվում է որպես անհայտ կորած

Ոստիկանության Մեծամորի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակչուհի, 1993 թվականին ծնված Մարիամ Ենոքի Տոնոյանը, որը ապրիլի 6-ին, ժամը 22-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:

21:50 10.04.2015 | Գյումրի գետակը մեծ աղբանոց է հիշեցնում

Գյումրի գետակը տարիների աղբով է պատված: Մաքրման աշխատանքներ թեև ամեն տարի կատարվում են, բայց արդյունքը բավարար չի գնահատվում:

21:10 10.04.2015 | Գողություն ռեստորանային համալիրի առանձնասենյակից

Օրորս ոստիկանության Կապանի բաժնում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ Կապանի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի առանձնասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը:

20:54 10.04.2015 | Հռոմի պապ. Հայ ժողովրդի տառապանքն, ինչ-որ առումով, Հիսուսի տանջանքների շարունակությունն էր. Panarmenian.Net

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Հայ կաթոլիկ եկեղեցու Հայրապետական Սինոդի արքեպիսկոպոսներին, որոնք ապրիլի 12-ին Հռոմի պապի հետ միասին Պատարագ են մատուցելու Սբ Պետրոսի տաճարում ի հիշատակ հայ ժողովրդի նահատակների, որոնք 100 տարի առաջ զանգվածային սպանությունների զոհ դարձան Օսմանյան կայսրության կողմից վերահսկվող տարածքներում, հայտնում է «Վատիկանի ռադիոն»:

20:50 10.04.2015 | Քաղաքացին մահացել է ածխածնի մոնօքսիդով սուր թունավորման հետևանքով. Նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ածխածնի մոնօքսիդով սուր թունավորման հետևանքով քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

20:43 10.04.2015 | Դասը վարում է ոստիկանը

ստիկանի ու դպրոցականի հագեցած հանդիպում էր՝ տպավորություններով հարուստ թե դպրոցականների, թե դասը վարող ոստիկաննների համար: Դպրոցականները, որ այդ տարիքում ավելի շատ հարցեր ունեն, քան դրանց պատասխանները, որ դեռ փնտրում են իրենց տեղը վաղվա օրվա մեջ, հնարավորությունն օգտագործեցին շփվելու մարդու հետ, ում կարելի է վստահել մտահոգությունն ու տագնապը, ումից կարելի է իմանալ ճիշտն ու սխալը:

20:10 10.04.2015 | Վանաձորի տարբեր փողոցներից դիտահորերի կափարիչները գողացել ու վաճառել էր

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 111 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արկադի Թ.-ին:

20:01 10.04.2015 | Քիմ Քարդաշյանն այցելել է Ծիծեռնակաբերդ (լրացված)

Այսօր Քիմ Քարդաշյանն ու Քլոե Քարդաշյանն այցելել են Ծիծեռնակաբերդ:

19:51 10.04.2015 | Կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերի խորհրդի նիստ՝ կառավարությունում

Վարչապետը կարևորել է կանանց ներգրավվածությունը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև գործարար կանանց համար գործունեության նպաստավոր պայմանների ստեղծումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողական լինել նշված ուղղություններով տարբեր ծրագրերի իրականացմանը և տվել համապատասխան հանձնարարականներ:

19:30 10.04.2015 | Հարկային տեսուչների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարության մարզային հարկային տեսչության պաշտոնատար անձինք, այցելել են իրեն պատկանող խանութ և հարկային ստուգումներ չիրականացնելու համար պահանջել ու ստացել են խոշոր չափերի կաշառք:

19:14 10.04.2015 | Նիկոլ Փաշինյանը կալանավորված Պավել Մանուկյանին խնդրել, հորդորել է դադարեցնել հացադուլը

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալներ Ժիրայր Սէֆիլյանին, Շանթ Հարությունյանին, Պավել Մանուկյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Վարուժան Ավետիսյանին, Վարդան Վարդանյանին:

19:10 10.04.2015 | ՀԽ անդամ Արամ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը

Րոպեներ առաջ ՀԽ անդամ Արամ Հակոբյանի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 500,000 ՀՀ դրամի չափով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով (անօրինական զենք, զինամթերք պահել)։

18:50 10.04.2015 | Ուշադրություն. Ապրիլի 11-ին ՀՀ տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

Ուշադրություն
Ապրիլի 11-ին հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպ, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում` ինտենսիվ

18:41 10.04.2015 | Ամենաամուրը հողի կապն է. կուզեմ, որ կապվեն Հայաստանին. Վահագն Հովնանյանը՝ Քարդաշյաններին հող նվիրելու մասին. 1in.am

Հովնանյանն ասաց, որ Քարդաշյաններին հող նվիրելով՝ ցանկություն չունի նրանց գաղափար տալ, ուղղորդել, որ վերադառնան հայրենիք, պարզապես ցանկանում է, որ նրանք այստեղ տուն կառուցեն ու այստեղ իրենց օտար չզգան:

18:10 10.04.2015 | Գառնու ճանապարհին քաղաքացուն ծեծի են ենթարկել ու հափշտակել 2.800 դոլար ու ոսկյա մատանին

Ապրիլի 8-ին, ժամը 02.15-ին, 1958 թ. ծնված Սեբուհ Դ.-ն ոստիկանության Գառնիի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ ապրիլի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոմն Հայկո և Մկրտիչ Գառնի-Երևան ճանապարհին ծեծի են ենթարկել իրեն և հափշտակել 2.800 դոլար, 78.000 դրամ ու ոսկյա մատանի` պատճառելով 1.530.000 դրամի նյութական վնաս:

17:55 10.04.2015 | Ա. Աշոտյանն Ավստրիայում ներկա է գտնվել Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, որը ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ավստրիայի ազգային գրադարանում: ՀՀ ԿԳ նախարարարը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես, անդրադարձել է Ֆ.Վերֆելի գրական ժառանգությանը և շեշտել նրա մեծագույն ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում:

17:50 10.04.2015 | Շիրակի մարզի դատախազն այլ աշխատանքի՞ է տեղափոխվելու

Մամուլում վերջին օրերին տեղ էին գտել հրապարակումներ, որոնց համաձայն հնարավոր է Շիրակի մարզի դատախազը տեղափոխի այլ աշխատանքի:

17:48 10.04.2015 | «Օրվա փաստը»

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները:

17:47 10.04.2015 | Քանյե Ուեսթը այցելել է «Թումո» կենտրոն

Հայտնի ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, այսօր այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

17:30 10.04.2015 | Ծառատունկ՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին

«Այս օրերին աշխարհի բոլոր հայաշատ վայրերում, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ, որոնց շարքում է այսօրվա ծառատունկը»:

17:14 10.04.2015 | Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. shamshyan.com

Ժամը 12:40-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ, 25-ամյա Գևորգ Հակոբյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 17 ՕՕ 940 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 150 մետր գլորվել ձորը:

  • Page 1035 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1030
  • 1031
  • 1032
  • 1033
  • 1034
  • 1035
  • 1036
  • 1037
  • 1038
  • 1039
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը