08 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:43 11.04.2015 | «Ինձ տեղեկացրել էին, որ այդ աղջիկը գալու է, գնա՝ հանգիստ, խելոք, գլխաշորով…». Սրբազանը՝ Քարդաշյանների այցելության հետ կապված միջադեպի մասին. «Արմենպրես»

Գյումրի կատարած այցի ժամանակ Քիմ Քարդաշյանն ամուսնու, դստեր և քրոջ հետ եղավ Գյումրու Սբ. Աստվածածին կամ, ինչպես ժողովրդն է անվանում, «Յոթ Վերք» եկեղեցում: Եկեղեցում, որտեղ պետք է տեղի ունենար երեկոյան ժամերգությունը, Քիմի թիկնապահները և ոստիկանությունը, սեփական նկարահանումների համար փորձեցին փակել դռները՝ դուրս հանելով ժողովրդին և լրագրողներին, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին զայրացրեց այդ փաստը, ով նշեց, որ ոչ մեկն իրավունք չունի փակել եկեղեցու դռները. եկեղեցին բոլորի համար է:

20:50 11.04.2015 | Աղբանոցի վերածված հեղեղատարներում առատ բուսականություն է աճել

Առատ տեղումներն ու գարնանային վարարումները Ալավերդիում անհանգստացնում են հատկապես այն թաղամասերի բնակիչներին, որտեղ, օրինակ, տեղումների արդյունքում մեծ է հեղեղների հավանականությունը:

20:11 11.04.2015 | Պլանային ջրանջատում Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Նոր Արեշի 19-րդ և 22-րդ փողոցների, Ազատամարտիկների փող. 5-րդ նրբանցքի, Այվազովսկի-Տիտոգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկի-Արցախ փողոցների խաչմերուկ և հարակից տարածքների ջրամատակարարումը:

20:07 11.04.2015 | Ինչ մեքենայով է Սուրիկ Խաչատրյանի որդին հետապնդել Բուդաղյանների հարազատին. ինչ է պատմում Սուրիկ Խաչատրյանը. armlur.am

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը դիմել է ոստիկանություն:

20:04 11.04.2015 | «Սա եկեղեցի է, ապո՞ւշ եք դուք». Աջապահյանը` Քարդաշյանների ուղեկցողներին

Այսօր Գյումրի են այցելել ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել ու դերասանուհի Քիմ Քարդաշյանը եւ նրա ընտանիքի անդամները: Նրանց մուտքը դեպի Սուրբ Յոթվերք եկեղեցի, բավականին մարդաշատ էր: Սակայն շատերը Քարդաշյաններին եկեղեցում մոտիկից տեսնելու հնարավորություն չունեցան: Քարդաշյանների` եկեղեցի մտնելուց անմիջապես հետո մուտքի դռները փակվեցին հարյուրավոր գյումրեցիների առջեւ, նրանց թվում էին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ:

19:30 11.04.2015 | «Սուբոտեքս»-ը բերել էր Ֆրանսիայից

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի թիվ 58 հասցեի մոտից՝ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Բագրատ Մ.-ին և 1963 թ. ծնված Արտուշ Մ.-ին:

19:11 11.04.2015 | Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքում կհիմնվի նոր պուրակ

Համաքաղաքային ծառատունկն ու ավելի կանաչ Երևան ունենալու ցանկությունը վաղ առավոտից համախմբել էր բոլորին: Ծառատունկի շրջանակում Կարմիր բլուր հնավայրի հարակից շուրջ 1 հա կազմող տարածքում ևս նոր տնկիներ են տնկվել: Բազմաթիվ բնակիչների հետ միասին նշված վայրում ծառատունկին մասնակցել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նոր տնկիներով համալրված տարածքը՝ համաձայն նախագծի ու ներկայացված էսքիզների, առաջիկա տարիներին կդառնա մայրաքաղաքի հարմարավետ պուրակներից մեկը:

18:50 11.04.2015 | Ծեծել է կնոջն ու վերջինիս տատիկին. «Փաստինֆո»

25-ամյա Վաչագանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Վերջինս փողոցում վիճաբանել է կնոջ հետ, ոտքերով ու ծեռքերով հարվածել նրան: Բացի այդ, ապօրինի մուտք է գործել արդեն նախկին կնոջ տուն, այնտեղ էլ ծեծի ենթարկել նախկին կնոջ տատիկին:

18:30 11.04.2015 | Թմրամիջոց՝ ներքնաշորից

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Մալիշկա գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Անուշ Վ.-ին, 1995 թ. ծնված Հայկուհի Մ.-ին, 1986 թ. ծնված Սևակ Ղ.-ին, 1989 թ. ծնված Արսեն Շ.-ին և 1980 թ. ծնված Մարգար Գ.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով:

18:10 11.04.2015 | Մեղադրանք է առաջադրվել ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։

17:50 11.04.2015 | Սամվել Բալասանյանի նվերը Քիմ Քարդաշյանին. armradio.am

Նշենք, որ ՔԻմ Քարդաշյանն արդեն Գյումրիում է:

17:32 11.04.2015 | ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց:

17:30 11.04.2015 | Նկուղային գրասենյակում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 10-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ն. Տիգրանյան փողոցի թիվ 6 շենքի նկուղային գրասենյակից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Արայիկ Ա.-ն:

17:09 11.04.2015 | Միջադեպ Քարդաշյանների Գյումրի այցի ժամանակ. Աջապահյանը բարկացել է. news.am

Քարդաշյանների Գյումրի կատարած այցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում։ NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ Քարդաշյանների անվտանգության աշխատակիցները փակել են եկեղեցու բոլոր դռները՝ թույլ չտալով լրագրողներին եւ հավատացյալներին ներս մտնել։

17:06 11.04.2015 | «Էս խելքին ենք, որ էս ելքին ենք». Մարգարիտ Եսայանը

«Պատերի տակ Քիմ Քարդաշյանին քննադատելով՝ բարձրաձայն փառաբանելը, Ցեղասպանության թեման զբոսաշրջության վերածելը, երեսպաշտության ու հայրենասիրության մեջ տարբերություն չտեսնելը ոչ այսօր է սկսվել, ոչ վաղն է վերջանալու: Էս խելքին ենք, որ էս ելքին ենք: Ափսոս է մեր երկիրը: Միտքն ու խելքը հալածելով, օրվա արժեքը միլիոն, իրական արժեքը մի լումա գնահատելով՝ գնում ենք իբր առաջ, բայց չենք էլ հասկանում, որ էդ ճանապարհը ոչ մի տեղի ճանապարհն է ու դեմներս մեր ձեռքով կառուցած պատն է»:

16:32 11.04.2015 | «Մենք բոլորս միասին պետք է պահենք ու պահպանենք մեր քաղաքը». Տարոն Մարգարյան

«Քաղաքային իշխանությունն, անշուշտ, իր վրա է վերցրել ինչպես մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման ու պահպանման, այնպես էլ մաքրության խնդիրը: Բայց այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է նաև երևանցիների ակտիվ մասնակցությունը: Իհարկե, հաճելի է արձանագրել, որ համաքաղաքային այս միջոցառումներին մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Օգտվելով առիթից՝ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեծ սիրով դարձել են համաքաղաքային ծառատունկի ու շաբաթօրյակի անմիջական մասնակիցը: Ակնհայտ է, որ մենք բոլորս միասին պետք է պահենք ու պահպանենք մեր քաղաքը: Համոզված եղեք, որ մեր ծրագրերը լինելու են շարունակական, և ես վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք ոչ ուշ ապագայում կունենանք բոլորիս երազած կանաչապատ, ծառերով հարուստ ու մաքուր Երևանը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

16:29 11.04.2015 | Ցմահ դատապարտյալը նույնականացման քարտ ստացավ և թոշակավորվեց

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր նույնականացման քարտ է հանձնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին: Նախարարը նշել է, որ խնդրի մասին տեղեկացել է «Հետք»-ի խմբագրի բաց նամակից: Նամակը խնդրանք էր նախարարին լուծելու Սողոմոն Քոչարյանի անձնագիր ունենալու, զինվորական թոշակ ստանալու և բժշկական հետազոտություն իրականացնելու հարցերը:

16:11 11.04.2015 | Քարդաշյանները Գյումրիում են. նրանք 1 օրով համարներ են վերցրել հյուրանոցում. news.am

Քիմ Քարդաշյանը քրոջ, ամուսնու` Քայնե Ուեսթի եւ դստեր՝ Նորթի հետ այսօր՝ ապրիլի 11-ին, այցելել է Գյումրի։

15:48 11.04.2015 | Համաքաղաքային շաբաթօրյակին միացել են նաև զինծառայողները

Ապրիլի 11-ի համաքաղաքային շաբաթօրյակին միացել են նաև Երևանի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերի զինծառայողները:

14:35 11.04.2015 | Շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներ՝ բակային տարածքներում

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներն ընդգրկել են նաև բակային տարածքները: Վաղ առավոտից բնակիչներն ընտանիքներով աշխուժորեն մասնակցել են իրենց բակի ու շենքի հարակից ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման, ապա նաև կանաչապատման աշխատանքներին։

14:31 11.04.2015 | Երկինք բաց թողնվեց 100 օդապարիկ. «Հիշում ենք և պահանջում»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող համատեղ միջոցառումները շարունակվում են։ Ապրիլի 10-ի երեկոյան տնտեսագիտական համալսարանի ուսանողները 100-րդ տարելիցին ընդառաջ երկինք բաց թողեցին խորհրդանշական 100 օդապարիկ:

13:45 11.04.2015 | Մանրամասն տեղեկատվություն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների եւ պայմանների մասին (երթուղի)

2015 թվականի ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում,
ժամը 17:00-ից բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա:

13:19 11.04.2015 | Քրեակատարողական հիմնարկ տեսակցության եկած եղբոր բերանից փաթեթավորված սպիտակ կիսափշրված դեղահաբ է հայտնաբերվել

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

12:11 11.04.2015 | Անձրևատարից ջրալցվել են հարակից տները

Ապրիլի 11-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում գետը վարարել և լցվում է ափամերձ տներն ու անասնագոմերը:

12:05 11.04.2015 | Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:

11:45 11.04.2015 | Շնորհակալություն, Քանյե Ուեսթ. «Առավոտ»

Ես շնորհակալ եմ Քանյեից նաեւ այն պատճառով, որ նա եւս մի անգամ ապացուցում է հայտնի ճշմարտությունը՝ որքան մարդ կայացած է եւ ինքնաբավ, այնքան քիչ կարիք ունի կուրծք ծեծելու եւ գոչելու՝ «այդ ես եմ, դուք գիտե՞ք՝ ես ով եմ»:

11:29 11.04.2015 | Անձրևի տակ պատվո պահակ կանգնած երեխաներին հրահանգված էր չլքել դիրքերը. «ՉԻ»

Տեւական ժամանակ է ՀԿ նախարարության նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշակերտական պատվո հերթապահություն է իրականացվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

11:21 11.04.2015 | USAID-ն կարող է փակվե՞լ Հայաստանում. «Ժամանակ»

Բոլոր այն պետությունների կամ միությունների համար, ինչպիսին, օրինակ, ԵՄ-ն է կամ այդ կառույցի անդամ երկրներն են, խնդիր է, թե ի վերջո ինչքանով է ԵՏՄ-ն ներխուժելու ՀՀ կյանք:

11:15 11.04.2015 | Դատախազների փոփոխություն է սպասվում. ո՞վ է համակարգի «ասիչը». «Հրապարակ»

Հ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ արտահերթ խորհրդակցություն է հրավիրել: Փաստաբաններից մեկը վրդովված պատմում էր մեզ, որ գնացել է նիստի, սակայն գործով մասնակցող դատախազը չէր եկել՝ պատճառաբանելով, թե դատախազություն են կանչել:

11:04 11.04.2015 | Մայիսյան գյուղում 2 երիտասարդ աղջիկ է կորել. գյուղում որոնում են. news.am

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում վերջին մի շաբաթվա ընթացքում երկու երիտասարդ աղջիկ դուրս են եկել տնից եւ այլեւս չեն վերադարձել:

  • Page 1034 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1029
  • 1030
  • 1031
  • 1032
  • 1033
  • 1034
  • 1035
  • 1036
  • 1037
  • 1038
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը