Այսօր՝ մարտի 1-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 1-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Կիևից PS 611 չվերթով Հայաստան է ժամանել Ուկրաինայի քաղաքացի, ում մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ․ թռիչքը` Կիևից 24.02.2019թ., ժամը 20:10-ին, ժամանում Երևան՝ 25.02.2019թ․, ժամը 00:47-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ այսօր մայրաքաղաք Երևանում անցկացվել է երթ:
The Guardian հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել, որում ներկայացվում է՝ ինչպես է Ադրբեջանը փորձում ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը՝ ներառյալ տասնյակ հազարավոր քարե կտավերի ավերումը, որոնք պահպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակություն է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթի կապակցությամբ և սատարում ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ նրա կողմից արտահայտված դիրքորոշմանը։
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, մարտի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ, դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Շոկոլադե տրյուֆելների պատրաստման բոլոր գաղտնիքները:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ ակադեմիական գործունեությունը Երևանի պետական համալսարանում երբևէ չի սահմանափակվել, չեմ ստացել, ու չէի էլ կարող ստանալ որևէ քաղաքական ուղղորդում»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 27-ին, ժամը 17.25-ին հայտնաբերել և նույն օրը, ժամը 20.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են փոխանցել ՌԴ քաղաքացի 29-ամյա Միսակ Լ.-ին, նույն ինքը՝ Հայաստանի քաղաքացի 31-ամյա Միսաք Պ.-ին, և նրա վերաբերյալ նախապատրաստված նյութերը, ըստ որոնց՝ նա 2011թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում է ՌԴ Ամուրի մարզի Զավիտինսկի շրջանի ՆԳ բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի (սպանությունը) մեղադրանքով:
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը փետրվարի 25-ին հանդիպել է Բիբլոսի քաղաքապետ Վիսամ Զարուրին (Wissam Zaarour):
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժները կատարել են թոքի զարկերակի ստենտավորում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փետրվարի 28-ին Ժնևում կայացած 40-րդ նիստում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկավ ելույթով՝ արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարություններին:
Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Սիսիանի, Գորիսի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դոկտոր Արմեն Բայբուրդյանը, գլխավոր հյուպատոսության խորհրդականներ Վարազդատ Պահլավունու և Ռազմիկ Ստեփանյանի ուղեկցությամբ, փետրվարի 26-ին այցելել է Գլենդեյլի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Զարեհ Սինանյանը ընդունելություն է կազմակերպել՝ ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն Ազգային Ժողով հրավիրված Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվել են վերջին շրջանում հանցագործությունների թվի ավելացման մասին:
Դեսպան Վահագն Աթաբեկյանը փետրվարի 27-ին հանդիպել է Լիբանանի նորանշանակ պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին (Elias Bou Saab):
Սումգայիթի հայ բնակչության 1988 թվականի փետրվարի 27-29-ը տեղի ունեցած կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր, որն իրականացվել էր քաղաքական, ազգային և կրոնական դրդապատճառներով և համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի տարածքը իրանական գազի տարանցման համար տրամադրելու Փաշինյանի հայտարարությունը առաջին հայացքից բխում է Հայաստանի ազգային և պետական շահից»:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարծում է, որ ոստիկանությունը գործում է թափանցիկ և պետք է մնա որպես ապաքաղաքական կառույց:
Հայաստանում հեղափոխությունից հետո 6 ամսվա կտրվածքով 807-ով ավելի քաղաքացի է դիմել ոստիկանություն, քան 2017թ-ին:
ՀՀ ոստիկանությունը խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առիթով օպերատիվ-որոնողական աշխատանքներ է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Բաքվում հակահայկական միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցությանը:
Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալությամբ կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով:
ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է փետրվարի 28-ից մարտի 1-ը Տվերում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի կատարելագործմանն ուղղված 4-րդ միջազգային ռազմագիտական համաժողովին:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 28-ին ճանաչողական հանդիպում է ունեցել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով պրակտիկա անցնող երիտասարդ մասնագետների հետ:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստ է ՀՀ կառավարության հետ օրենքի շրջանակներում բաց համագործակցության։
Նախորդ տարի Հայաստանում համաներմամբ ազատ արձակված անձանցից 58-ը կրկին հանցագործություն է կատարել:
Աշխարհի ամենաարագ պիցցան նրանց համար, ովքեր չեն սիրում խմորի հետ աշխատել: