«Համալսարանական գործունեության ամբողջ ընթացքում չեմ ստացել կուսակցական դառնալու որևէ առաջարկություն». Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ի գիտություն այն սուբյեկտների, որոնք պատեհ և անպատեհ առիթներով հայտարարում եմ ԵՊՀ կուսակցականացման և ակադեմիական ազատությունների սահմանափակումների մասին,
Հայտարարում եմ.
2002թ.-ից դասավանդում եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, իսկ 2006թ.-ից հիմնադրել և ղեկավարում եմ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը:
Համալսարանական գործունեության ամբողջ ընթացքում Չեմ ստացել կուսակցական դառնալու որևէ առաջարկություն, և ինձ հայտնի չէ որևէ դեպք, երբ ԵՊՀ ղեկավար կազմից Համալսարանի որևէ աշխատակցի հարկադրվի անդամակցել որևէ կուսակցության:
Մշտապես քննադատել եմ նախկին իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը՝ ինչպես մամուլում (ցանկության դեպքում կարելի է գտնել), այնպես էլ լսարանում՝ ուսանողների հետ քննարումների ընթացքում, և չեմ հիշում որևէ դեպք, երբ այդ քննադատությունը հարուցեր Համալսարանի ադմինիստրացիայի դժգոհութունը:
Հետևաբար, իմ ակադեմիական գործունեությունը Երևանի պետական համալսարանում երբևէ չի սահմանափակվել, չեմ ստացել, ու չէի էլ կարող ստանալ որևէ քաղաքական ուղղորդում»: