Բաժիններ՝

Դրախտային հաճույք՝ պատրաստված սեփական ձեռքերով. «Բաունտի»՝ երեք բաղադրիչներից

Բաղադրիչներ

1. Խտացրած կաթ – 1 բաժակ
2. Կոկոսի քերուկ – 3 բաժակ
3. Կաթնային շոկոլադ – 2 սալիկ

Պատրաստման եղանակը

1. Խառնել խտացրած կաթը կոկոսի քերուկի հետ:

2. Կաղապարը պատել պերգամենտով կամ սննդային թաղանթով:

3. Ձեռքի ափով ուղղանկյան տեսք տալ մեկ կտորին և դնել նախապատրաստած կաղապարին, նույն կերպ վարվել մնացած խառնուրդի հետ:

4. Դնել միջուկը սառցախցիկի մեջ 20 րոպե:

5. Հալեցնել շոկոլադը, հետո պատառաքաղի օգնությամբ միջուկն իջեցնել շոկոլադի մեջ:

6. Պատրաստի բաունտիները հետ դնել կաղապարի մեջ, որպեսզի շոկոլադը սառչի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս