
Շոկոլադե տրյուֆելների պատրաստման բոլոր գաղտնիքները

Բաղադրիչներ
1. Շաքարավազ – 1.5 բաժակ
2. Ջուր – 05. բաժակ
3. Կարագ – 100 գ
4. Կակաո – 5 ճ/գ
5. Չոր կաթ – 400 գ
6. Ընկույզ – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Շաքարավազը լցնել ջրի մեջ և դնել կրակի վրա:
2. Հասցնել եռման և խառնելով եփել 2-3 րոպե:
3. Վերցնել կրակի վրայից և տաք օշարակի մեջ հալեցնել կարագը, ավելացնել կակաոն:
4. Լավ խառնել և աստիճանաբար ավելացնել չոր կաթը:
5. Ավելացնել կտրատված ընկույզը և մեկ ժամ դնել սառնարանի մեջ:
6. Այնուհետև ստացված զանգվածից գնդիկներ ձևավորել, թավալել կակաոյի մեջ և մատուցել սուրճի կամ թեյի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը