Բաժիններ՝

«Մենք կապ չունենք». Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով ամբաստանյալներն իրենց մեղավոր չճանաչեցին

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով դատաքննությունը:

Դատարանում մեղադրողները հրապարակեցին մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի հրապարակումից հետո գործով երեք ամբաստանյալները՝ Սարգիս Հախանումյանը, Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանն իրենց մեղավոր չճանացեցին:

Սարգիս Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մեղավոր չի ճանաչում իրեն, ասաց՝ «րովհետև «մենք կապ չունենք»:

Նշենք, որ 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում կրակահերթ էր արձակվել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էին:

Մանրամասները՝ շուտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս