«Եթե վիճակն այդքան անհուսալի լիներ, ես այս երկրում չէի ապրի։ Ես հույսս երբեք չեմ կորցնում։ Մտածում եմ, որ մի օր այս ամեն ինչի ելքը պետք է գտնվի։ Ելքը ճիշտ օրենքներ ընդունելն է և այդ օրենքները կիրառելը»։
«Հագուստն ու քեզ շրջապատող միջավայրը պետք է լինեն ներդաշնակ: Եթե կա դիսբալանս, դա արդեն նորաձև չէ: Կարևոր չէ, թե ինչ միտումներ կան նորաձևությունում, կարևորն այն է, թե ինչ միջոցառման համար ես հագնվում, ու հագուստն այդ միջավայրին համապատասխան պետք է լինի»:
«Նախ պետք է ճշտել` հասարակությունն ունի՞ պահանջմունք` ծանոթանալ մերօրյա գրողների ու գրականության հետ։ Չեմ ուզենա ասել` ոչ, բայց այո էլ չեմ կարող միանշանակ ասել»։
«Վարշամը Երևանի երեխա է, Արմանը` Շամշադինի, և ես` Ղարաբաղի։ Մեր պատմությունները խաչվում են իրար` ռմբակոծություններ, ցուրտ ու մութ տարիներ, սակայն, քանի որ այդ ամենը երեխաների կողմից է պատմվում, շատ ծիծաղելի է իրականում»։
«Եթե ուզում ես անհատականություն լինել, պետք է անկեղծ լինես ու ստեղծես այն, ինչ ինքդ կուզեիր կարդալ, դրանից հետո գտնես մարդկանց, որոնց քո գրականությունը հետաքրքիր է: Այն, ինչ ստեղծում ես, ինքնին իմաստ է պարունակում»:
«Աստիճանաբար ադապտացվում ենք։ Տա Աստված, որ մյուս տարի պատերազմը չկրկնվի: Թշնամին մեր միասնականությունից ավելի է վախենում, քան մեր զինատեսակներից։ Մեր միասնականությունն ամենաուժեղ զենքն է։ Իրենք դա շատ լավ գիտակցում են։ Նրանք տեսան դա ապրիլին, դրա համար էլ պատերազմը չշարունակվեց»,- հույս հայտնեց երգիչը։
«Ցանկանում եմ, որ հակառակորդի կողմից ոչ մի փամփուշտ չգա դեպի մեզ, սեր եմ ցանկանում, հաջողություն: Սիրում եմ, շնորհակալ եմ իմ հանդիսատեսին: Աստված պահապան մեր հայ ազգին և մեզ բոլորիս»:
«Չեմ կարող ասել, թե շատ հաջողակ կամ չափազանց ծանր տարի էր, բայց կարելի է ասել, որ տարին անցավ և անցավ ցավերով։ Կցանկանամ, որ ցանկացած մարդ հաջորդ տարի գտնի մեծ սեր»։
«Բառերի հետ ես շատ «մզմզալով» եմ աշխատում, սեփական տեքստերիս հետ բազմաթիվ կռիվների միջով եմ անցնում, մինչև բոլոր բառերն ու տառերն ու շեշտերն իրենց տեղերում են հայտնվում, մեղեդու հետ դառնում են մի ամբողջություն»։
«Մի պարզ ճշմարտություն գոյություն ունի՝ որպեսզի գնանք առաջ, պետք է իմանանք, հասկանանք, թե ո՞ւր և ինչպե՞ս ենք գնում»։
Հիմնական խնդիրը պրոֆեսիոնալ մենեջմենթի, պրոդյուսինգի բացակայությունն է, հայկական երաժշտությունը ներկայացնելու համար ներդրումներ են պահանջվում, և, եթե ռեստորանային երաժշտություն չես մատուցում, այլ ավելի պրոֆեսիոնալ, խնամքով արված հայկական գործեր, համերգային մշակումներ, արդեն կտրուկ դժվարանում է միջոցներ գտնելը։
Մինչև 10 տարեկան դառնալս շաբաթական 2-3 անգամ մայրիկիս հետ գալիս էի Երևան՝ Ալեքսանդր Գուրգենովի մոտ դասերի, և շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ունեցել եմ նման անկրկնելի և հոգատար ուսուցիչ, որն ինձ, բացի դասավանդելուց, նաև ուղղորդել է և հոգեպես պատրաստել մի շարք մրցույթների, ինչը մեծ դեր է խաղացել իմ կյանքում:
«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների միջև ամենամեծ խնդիրն այն է, որ Թուրքիայում բազմաթիվ մարդիկ գաղափար չունեն ու երբեք չեն մտածել այն փաստերի մասին, որ եղել է Ցեղասպանություն, կառավարման 100-ամյա քաղաքականության ընթացքում ոչ մի թուրք գաղափար չուներ այդ չխոսված, մոռացված ճշմարտության մասին»:
Ես առհասարակ կյանքի կոչ անողների կողմնակիցն եմ: Կերպն այստեղ չի կարևորվում: «Սասնա ծռերի» իմ անդրադարձում ցանկությունս արդեն ասել եմ: Եվ բարձրագույն սերն իրականում ներել կարողանալու մեջ է:
Այո՛, դժվար է, անշուշտ, մասնավորապես՝ այս շրջանում: Թուրքիո օրակարգն ամեն օր փոխվում է: Անշուշտ, տեսահոլովակներս թուրքական երգերի նման հաճախակի չեն ցուցադրվում, բայց ես ամեն ինչի համար ջանք եմ թափում: «Նամակ» երգս բախտ ունեցավ Թուրքիո առաջին հայալեզու երգը լինելով՝ պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել: Հուսամ՝ բոլոր հայալեզու տեսահոլովակներն ավելի շատ թուրքական հեռուստաալիքներով կցուցադրվեն:
«Նախարարը չի որոշում մշակույթի հետագա զարգացումը, դա պետք է լինի ազգային ծրագիր, որ հասարակության, մշակութային, քաղաքական գործիչների հետ ներսից լինի այդ պահանջը: Հայաստանն այն երկրներից է, որի բրենդը մշակույթն է: Պահանջկոտություն է անհրաժեշտ ցուցաբերել»:
«Տեխնոլոգիաները նման են զենքի՝ կարող են լինել արդյունավետ կամ վտանգավոր: Դա կախված է նրանից, թե ում ձեռքում են գտնվում»:
«Մենք ապրում ենք փոքր երկրում, իսկ ռոքն ընդհանրապես ավելի նկուղային, յուրահատուկ ոճ է: Դա նշանակում է, որ մարդկանց թիվը, որը ռոք է լսում, ավելի փոքր է, քան մեծ երկրներում, սակայն տոկոսային առումով շատ առողջ վիճակում է Հայաստանի ռոքը»։
«Սա հիանալի տեղ է, որտեղ դուք կարողանում եք ոչ միայն՝ ձեր գաղափարները, ձեր մոտեցումներն իրականացնել, այլև երկխոսության, բանավեճի միջոցով հղկել դրանք՝ առանց ստորադասվելու կամ գերագնահատելու ձեր տեղն ու դիրքը։ Սա սկզբունքային է, որովհետև հաճախ մեր շրջապատում հանդիպում ենք մարդկանց, ովքեր շատ լավ գաղափարներ, մոտեցումներ ունեն, բայց խուսափում են ինչ-որ միջավայրում քննարկման առարկա դարձնել կամ հայտնել սեփական տեսակետը»,- կարևորեց նախարարը։
«Երգն առհասարակ խոսքի և տրամադրության առավել բարձր լարումից է ծնվում: Այն չի կարող ինքնանպատակ լինել, այսինքն՝ «Երգել երգած լինելու համար»: Երգերն այս դեպքում ավելի են ընդգծում հերոսի հոգեվիճակը»:
«Մենք միավորում ենք երաժշտության լիարժեք ճյուղերը՝ ֆոլք երաժշտությունը, որի կրողն ենք, ժամանակակից դասական երաժշտական լեզվի վերջին ձեռքբերումները, որոնց մշակումները բարձրացնում են մեկ այլ գեղարվեստական մակարդակի, ջազային երաժշտության ռիթմերը, տրամադրությունն ու «դրայվը», որոնք մեր արվեստը սիրելի են դարձնում հասարակության տարբեր շերտերի համար»: