Բաժիններ՝

«ԱՄՆ-ի ամենագեղեցիկ հանցագործը» մոդել է դարձել

Ամերիկացի Ջերեմի Միքսը, որի լուսանկարը սոցցանցերում գերել է կանանց, մոդել է դարձել: Իր առաջին լուսանկարը տղամարդը հրապարակել է Instagram սոցիալական ցանցի անձնական էջում:

Սոցցանցում 32-ամյա ամերիկացու հաշվին բաժանորդագրվել է ավելի քան 260 հազար մարդ: Միքսի առաջին պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայից կադրը հավաքել է ավելի քան 24 հազար լայք: Տղամարդուն պատկերել են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» ակումբի կեպիով:

Ինչպես հայտնել է Metro-ն, Միքսը պարտավորագիր է կնքել White Cross Management մոդելային գործակալության հետ, եւ դա եղել է նրա առաջին պրոֆեսիոնալ նկարահանումը:

2014 թվականին Միքսի կալանավորումից հետո Facebook-ում Սթոքթոն քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) ոստիկանության էջում զետեղվել է նրա լուսանկարը: Լուսանկարը հավաքել է 100 հազար լայք: Սոցցանցի օգտատերերը, մասնավորապես, տղամարդուն համարել են հմայիչ:

Անցյալ տարի Միքսին դատապարտել էին 27 ամսվա բանտարկության ապօրինի զենք պահելու համար, սակայն Կալիֆոռնիայի բանտից նրան վաղաժամկետ ազատ են արձակել լավ վարքի համար: Այդ ժամանակ Միքսը հայտարարել է մոդել եւ դերասան դառնալու ցանկության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս