Դպրոցի տնօրենն էր երեխաներին բերել Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստին, նրանք պետք է ելույթ ունենային. նախարարություն. news.am
Երաժշտական դպրոցի տնօրենի որոշումն է եղել ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի վերջին հրաժեշտի արարողությանը մանկահասակ երեխաների տանել: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը:
«Ոչ Մշակույթի նախարարության, ոչ Թաղման կառավարական հանձնաժողովի, այլ ինչ-որ երաժշտական դպրոցի տնօրենի որոշումն է դա եղել: Այդկերպ որոշել է հարգանքի տուրք մատուցել: Երեխաները ելույթներ էլ էին պատրաստել, որը մենք կանխել ենք: Հենց նկատել ենք երեխաներին, նախարարության աշխատակիցները մոտեցել են ջոկատավարներին ու ասել, որ դուրս տանեն երեխաներին»,- ասաց Ալլա Սերոբյանը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: