Բաժիններ՝

Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 8-ին, ժամը 17.34-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ծովազարդ գյուղի հուշարձանների մոտ վրաերթի են ենթարկել մի աղջկա:

Պարզվել էր, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 16-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1997 թ. ծնված Սիրունիկ Մանուկյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 18.00-ին, մեղայականով բաժին էր ներկայացել 68-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ժամը 17.30-ի սահմաններում Սիրունիկ Մանուկյանին վրաերթի ենթարկել է ինքը իր վարած «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայով:
Հունիսի 16-ին, ժամը 18-ին, Սիրունիկ Մանուկյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս