ACBA Mobile բջջային հավելվածի ակտիվացման միանվագ վճարը նվազեցվել է
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ֆիզիկական անձանց համար նվազեցրել է ACBA Mobile բջջային հավելվածի ակտիվացման միանվագ վճարը: Մինչև սեպտեմբերի 20-ը, հավելվածից օգտվելու համար դիմող հաճախորդներին կառաջարկվի 2500 ՀՀ դրամ միանվագ սակագինը:
ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են կատարել կոմունալ վճարումներ, փոխանցումներ ինչպես իրենց հաշիվների միջև, այնպես էլ ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում, ավանդի համալրում, արտաժութային փոխարկումներ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ և ներկայացնել դեսպանատան տեղեկանքի ստացման հայտ:
Բջջային հավելվածը հնարավորություն է տալիս կառավարել հաշիվներն առանց Բանկ այցելելու ցանկացած վայրում ցանկացած պահին` Ձեզ հետ ունենալով միայն բջջային iOS կամ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ, պլանշետներ (smartphone, tablet) և ինտերնետ հասանելիություն:
Հավելվածի բոլոր գործառույթներին, անգամ առանց հավելվածը ներբեռնելու, կարելի է ծանոթանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայք կամ ֆեյսբուքյան էջ իսկ դրանից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google play-ից ներբեռնել ACBA Mobile բջջային հավելվածը և դիմելով բանկի մասնաճյուղ` իրականացնել ակտիվացման գործողությունները: